«Ինտերը» հայերեն գրառում է արել
Tue, 03 Mar 2026 14:45:24 +0400
«Մաքուր պոեզիա»,- այսպես է բնութագրել Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը Միլանի «Ինտերը»՝ հրապարակում անելով սոցիալական ցանցերում և կիսվելով դրվագի լուսանկարներով ու տեսանյութերով։
Փետրվարի 28-ին , հիշեցնենք,հայ կիսապաշտպանը հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում՝ «Ջենոայի» դեմ խաղում։ Միլանյան ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 2։0 հաշվով։
Մխիթարյանը աչքի ընկավ գեղեցիկ և արդյունավետ փոխանցմամբ:
Հատկանշական է, որ «Ինտերը» գրառումը արել է հենց հայերենով: