«Ինչու՝ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործ են քննում». ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

«Ինչու՝ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործ են քննում». ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

Tue, 03 Mar 2026 16:45:53 +0400


2021 թվականի օգոստոսի 19-ին Կոռնիձորի դիրքերում մահացած երեք զինծառայողների գործով դատական քննությունը դեռ չի ավարտվել, թեեւ դեպքից անցել է արդեն 5 տարի: Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս գործով վճիռ է կայացրել, ճանաչելով, որ խախտվել է ամբաստանյալ, նախկին զինծառայող Սամվել Գրիգորյանի անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքը /Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ/:

Գրիգորյանին մեղադրում են սպանության դրդելու համար: Հիշեցնենք՝ սպանության գիշերը Գրիգորյանը զանգել էր հորը եւ ասել էր, որ թշնամու կողմից ներթափանցման փորձ է եղել: Սակայն քննչական մարմինը հրաժարվել է դիվերսիայի վարկածից: Թեման նուրբ էր, պատերազմի հիշողությունը դեռ թարմ: Գործը «կոտրեցին» երկու զինծառայողների վրա: Կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն քննիչները ծեծելով են ցուցմունքներ կորզել զինծառայողներից:

Այսօր Գորիսի մոտակայքում գտնվող Կոռնիձորի դիրքից մերոնք արդեն մի կես կիլոմետր հետ են նահանջել: Այնտեղ հիմա ադրբեջանակնա դիրք է: Բայց երեք զինծառայողների սպանությունը դեռ չի բացահայտվել: Դատաքննությունն այս գործով շարունակվում է, իսկ Սամվել Գրիգորյանը դեռ կալանքի տակ է:

Գրիգորյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը չի զարմանում: «Ինչո՞ւ նորությո՞ւն է, որ այս երկրում 5 տարի գործեն քննում: Ապացույցներ համարյա չունեն, եղած ապացույցներն էլ դատարանում վերանում են: Կալանքը փետրվարի 26-ի այդ վճռով ճանաչվել է ոչ իրավաչափ, ՄԻԵԴ-ը գտել է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ շարունակական կալանքը ապօրինի է եղել», – ասում է փաստաբանը: Սա նրա՝ այս օրերի երրորդ հաղթանակն է ՄԻԵԴ-ում: Երեք գործերն էլ վերաբերում են անձնական ազատության ու անձեռնմխելիության իրավունքի խախտումներին, երեքով էլ ՄԻԵԴ -ը փոխհատուցումներ է սահմանել: «Մարդկանց ապօրինի մի կալանավորեք», – գրել է փաստաբանը իր ՖԲ էջում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան Thu, 12 Nov 2026 09:30:52 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում…

12 րոպե ago

Պետություն առանց բովանդակության

Պետություն առանց բովանդակության Thu, 12 Nov 2026 09:30:07 +0400 Քաղաքագետ Լևոն Զարգարյանը գրել է․ «Պետություն…

13 րոպե ago

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը Thu, 12 Nov…

28 րոպե ago

Հորանց տուն

Հորանց տուն Thu, 12 Nov 2026 09:00:45 +0400 Սկեսուր-սկեսրայրի կողմից շարունակ ճնշվող հարսներ են լինում,…

42 րոպե ago

«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի

«Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Thu, 12 Nov 2026 08:45:16 +0400 Նոր…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում Thu, 12 Nov 2026 08:20:28 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան…

1 ժամ ago