Խիզախ հերոսների եւ վախկոտ դավաճանների տարբերությունը

Խիզախ հերոսների եւ վախկոտ դավաճանների տարբերությունը

Tue, 03 Mar 2026 18:15:19 +0400


Իրան-ԱՄՆ պատերազմն առաջին հերթին երկրի ղեկավարների՝ հանուն իրենց երկրի ինքնիշխանության ինքնազոհաբերման պատրաստակամության մասին է: ԱՄՆ-ն տեւական ժամանակ պահանջում էր, որ Իրանը կատարեր իր առաջադրած պայմանները, ենթարկվեր իր պահանջներին, դառնար իրեն ենթակա, վասալ պետություն, այնպիսին, ինչպիսիք տասնյակներով կան աշխարհում, կարելի է ասել՝ աշխարհի երկրների մեծամասնությունը: Իրանի իշխանությունները, այդ թվում եւ այաթոլլա Ալի Խամենեին, գիտեին, որ իրենք դուրս են եկել իրենցից ռազմական, տեխնոլոգիական, հետախուզական առումով անհամեմատ ավելի ուժեղ հակառակորդի դեմ, որ ԱՄՆ հրթիռները կարող են հասնել իրենց բնակարաններ եւ անգամ՝ թաքստոցներ: Գիտեին, որովհետեւ այդպես եղել է անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ սպանվեցին իրանցի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ սպաներ։ Այդպես եղել է, երբ սպանվել կամ առեւանգվել են այլ երկրների ղեկավարներ, ԱՄՆ-ի դեմ պայքարող կազմակերպությունների առաջնորդներ: Իրանի ներկայիս ղեկավարությունը, իր աչքի առաջ ունենալով իրենց եւ իրենց ընտանիքի անդամների մահվան հեռանկարը, այնուամենայնիվ, ընտրեց դիմադրության ճանապարհը: Այաթոլլա Ալի Խամենեին ցուցադրաբար չլքեց իր նստավայրը եւ չմտավ թաքստոց՝ դրանով ցույց տալով, որ չի պատրաստվում թաքնվել իր հակառակորդներից, որ իր կյանքն ավելի մեծ արժեք չունի, քան մյուս՝ շարքային կամ ոչ այնքան շարքային իրանցիների կյանքը:

Կարող էին, չէ՞, ԱՄՆ-ի հետ բանակցող իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունել իրենց ներկայացված պահանջ-վերջնագիրը եւ հայտարարել, որ ընտրում են խաղաղության օրակարգը, Իրանը դարձնում են խաղաղության խաչմերուկ, որտեղ հատվելու են տարբեր տրանսպորտային միջանցքներ, որոնցից մեկի անունը կարող էին դնել Դոնալդ Թրամփի, մյուսը՝ նրա կնոջ՝ Մելանիայի անունով, կարող էին նաեւ Ջեյ Դի Վենսի անունով միջանցք էլ ստեղծել, խոստանալ իրենց հասարակություններին, որ շուտով ամերիկյան բազմամիլիարդանոց կապիտալը գալու է Իրան, ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր, ու իրանցի ժողովուրդն ապրելու է բարեկեցության մեջ: Բարեկեցիկ ստրկության մեջ: Ե՛վ իրենք կենդանի կմնային, ե՛ւ ամերիկացիների հետ փող կշինեին ու կհարստանային: Բայց այդ դեպքում Իրանը կդադարեր լինել անկախ եւ ինքնիշխան պետություն, կդառնար ամերիկյան տիրապետությունը եւ հպատակությունն ընդունած հերթական պետությունը, այնպիսին, ինչպիսին Պարսից ծոցի բազմաթիվ արաբական երկրներն են, որոնց տարածքն օգտագործելով՝ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին:

Ասում են՝ Իրանում բռնապետություն է, եւ ԱՄՆ-ն իր հարվածներով օգնում է իրանցի ժողովրդին՝ ժողովրդավարություն կառուցել: Ամերիկյան հարվածներից եւ հոգեւոր առաջնորդ Խամենեիի մահվան լուրի հաստատումից հետո տասնյակ եւ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոց եւ սգում են իրենց հոգեւոր առաջնորդի մահը, վանկարկելով՝ «մահ Ամերիկային»: Այդ մարդիկ չեն ուրախացել կամ ոգեւորվել բռնապետի մահով, որովհետեւ նրան չեն համարում բռնապետ, այլ համարում են առաջնորդ, այդ թվում՝ եւ քաղաքական: Իրանում նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին գործող իշխանությանը, հրճվանքի կամ խրախճանքի ցույցեր չկազմակերպեցին, որովհետեւ նույնիսկ նրանք են հասկանում, որ օտար պետության կողմից երկրիդ դեմ կազմակերպված հարձակումը չի կարող խրախճանքի առիթ լինել:

Հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե որեւէ երկրի հրթիռային հարվածի արդյունքում սպանվեին Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ երկրի նախագահը եւ վարչապետը: Նրանց ընտանիքից կամ հարազատներից բացի, դա որեւէ մեկի համար սուգ չէր լինի, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ հայաստանյան հասարակությունն այդ մարդկանց համարում է իշխանությունը բռնազավթած բռնապետական ռեժիմի ներկայացուցիչներ: Մենք չունենք սեփական երկրի ինքնիշխանության զգացողություն, մենք կհամարենք, որ տեղի ունեցածը երկնային արքայության կողմից իրականացված արդարադատություն էր, որ այն, ինչ ի վիճակի չէինք անել սեփական ուժերով, մեր փոխարեն արեցին երկնային ուժերը:

Բայց Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի նման բան չի սպառնում, նրանք, որ չգիտեն, թե ինչ բան է դիմադրելը, նրանք, որ մտածում են՝ իշխանությունը տրված է իրենց հանուն երկրային բարիքներից լիուլի օգտվելու, կյանքը լավագույն ռեստորաններում, երկրներում, նորանոր կանանց կամ տղամարդկանց հետ վայելելու համար, միշտ առաջնորդվելու են խաղաղության` հպատակվելու եւ հնազանդվելու օրակարգով: Միաժամանակ, ամենաշատն են խոսելու անկախությունից եւ ինքնիշխանությունից՝ երբեւէ պատկերացում անգամ չունենալով, որ անկախությունը եւ ինքնիշխանությունը հասանելի են միայն նրանց, ովքեր հաղթահարել են վախը՝ մահից, կախվածությունը՝ նյութական աշխարհից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն ու Չինաստանը միմյանց կողքին են

Իրանն ու Չինաստանը միմյանց կողքին են Wed, 06 May 2026 13:00:34 +0400 Իրանի արտաքին գործերի…

9 րոպե ago

Դատախազի ելույթից առաջ ՔՊ-ականները զանգվածաբար լքեցին դահլիճը

Դատախազի ելույթից առաջ ՔՊ-ականները զանգվածաբար լքեցին դահլիճը Wed, 06 May 2026 12:51:05 +0400 Latest news…

18 րոպե ago

Իշխանությունը հո գիտի, որ ասելիք չունի

Իշխանությունը հո գիտի, որ ասելիք չունի Wed, 06 May 2026 12:30:51 +0400 Latest news from…

39 րոպե ago

Ադրբեջանից էլի բան են ուղարկել Հայաստան

Ադրբեջանից էլի բան են ուղարկել Հայաստան Wed, 06 May 2026 12:30:02 +0400 Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով…

39 րոպե ago

Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին ընտրելու մասին

Խելքով տղա ես, ջահել տղա ես, լավ էլ կղեկավարես․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին ընտրելու մասին Wed,…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել Wed, 06 May 2026 12:15:02 +0400 Նոյեմբերյան…

54 րոպե ago