ՌԴ-ի՝ չգնալու եւ ԱՄՆ-ի՝ գալու առավելությունները

ՌԴ-ի՝ չգնալու եւ ԱՄՆ-ի՝ գալու առավելությունները

Tue, 03 Mar 2026 19:15:42 +0400


Ամերիկայի ու Իսրայելի կողմից Իրանին, իսկ Իրանի կողմից Իսրայելին ու ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներից հետո, տարածաշրջանում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները եկան եւս մեկ անգամ ապացուցելու, որ այս երկրի արտաքին քաղաքականության խնդիրը ոչ թե Ռուսաստանի ու Ամերիկայի միջեւ ընտրություն անելը կամ թե նրանց հետ «եւ-եւ»-ի տրամաբանությամբ հարաբերություն ստեղծելը, այլ Հայաստանին նրանցից հավասար հեռավորության վրա պահելն է:

Այս իմաստով, ուզում ենք հավատալ, որ Ամերիկայի ու Իսրայելի կողմից ձեւավորվող այս նոր տարածաշրջանն ու նրա ճարտարապետության տրամաբանությունը ոչ միայն Հայաստանի օրվա իշխանություններին, այլ նաեւ Հայաստանի արեւմտամետներին ու ռուսամետներին կօգնի, որպեսզի նրանք հասկանան, որ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը ո՛չ տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալն է, եւ տարածաշրջան Ամերիկայի գալը եւ ո՛չ էլ տարածաշրջանում Ռուսաստանի մնալը եւ Ամերիկայի՝ տարածաշրջան չգալը:

Այս առումով, Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը ոչ թե տարածաշրջանում Ռուսաստանի մնալը, այլ տարածաշրջանում Ռուսաստանի մնալուց Հայաստանի համար եղած առավելությունների իրացումն է, այնպես, ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը, ոչ թե տարածաշրջան Ամերիկայի չգալը, այլ նրա գալուց հետո Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունների կապիտալիզացումն է:

Մենք, այս իմաստով, վերջապես մի օր պետք է հասկանանք, որ Հայաստանում ու Հայաստանի շուրջ ձեւավորված այսօրվա հարաբերական անդորրը ոչ թե Ամերիկային տարածաշրջան բերելու համար Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղող գործընթացի մաս դառնալու, ոչ թե Ռուսաստանին տարածաշրջանում պահելու համար տարածաշրջան Ամերիկայի գալուն խոչընդոտելու, այլ ճիշտ հակառակը՝ դրանցից եւ ոչ մեկի մասը չդառնալու, դրանցից եւ ոչ մեկին չաջակցելու արդյունք է:

Նաեւ պիտի հասկանանք, որ եթե մեր արտաքին քաղաքականությամբ մենք այսօր ինչ-որ հաջողություն էլ արձանագրել ենք, ապա ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը տարածաշրջանից գնացել է, իսկ Ամերիկան էլ տարածաշրջան է եկել, եւ ոչ էլ այն, որ Ռուսաստանը տարածաշրջանում մնացել է, իսկ Ամերիկան տարածաշրջան չի էլ եկել, այլ որովհետեւ ո՛չ Ռուսաստանն է տարածաշրջանից գնացել եւ ո՛չ էլ Ամերիկայի՝ տարածաշրջան գալն է խոչընդոտվել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փեզեշքիան-Պուտին հանդիպում կլինի

Փեզեշքիան-Պուտին հանդիպում կլինի Sat, 24 Oct 2026 09:30:45 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ…

18 րոպե ago

«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար

«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար Sat, 24 Oct 2026 09:25:17 +0400 Նախօրեից…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Sat, 24 Oct 2026 09:15:22 +0400 «Ազատ քվե»…

33 րոպե ago

Ողորմելի վիճակ

Ողորմելի վիճակ Sat, 24 Oct 2026 09:00:31 +0400 Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգական վիճակում են…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի Sat, 24 Oct 2026 08:45:44 +0400 Հարցազրույց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում

«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում Sat, 24 Oct 2026 08:20:19 +0400 Աբովյանի…

1 ժամ ago