Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

Tue, 03 Mar 2026 20:15:00 +0400


2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ սպանվել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։ Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով, նախորդ տարվա օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ փոխեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք:

«Հրապարակ»-ին նոր տեղեկություններ են հասել՝ կրտսեր Բանդուրյանի խափանման միջոցի վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան բաց է թողել։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանն է մանրամասնում, թե ինչպես է եղել խափանման միջոցի իրավական ճանապարհը․ «Վերաքննիչ դատարանը բեկանեց` փոխեց, գնաց էլի տնային կալանքի, այն պատճառաբանությամբ, որ կային չհարցաքննված ՝ 1-2 վկա, նրանք հարցաքննվեցին, ու նորից պաշտպանության կողմը առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացրեց, որը մոտ մեկ ամիս առաջ բավարարվել է»։

Փաստաբանը նշեց՝ վարչական հսկողության հետ կիրառված է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք եւ գրավ՝ 100 միլիոն դրամից ավելի։

Ինչ վերաբերում է դատաքննությանը, նա նշեց՝ ավարտական փուլում է, հանրային մեղադրողն առաջիկայում մեղադրական ճառով է հանդես գալու, որից հետո իրենք՝ պաշտպանական ճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի Sat, 14 Nov 2026 20:38:08 +0400 Փարիզում…

5 րոպե ago

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը Sat, 14 Nov 2026 20:30:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

13 րոպե ago

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները Sat, 14 Nov 2026 20:15:44…

28 րոպե ago

Կուղեկցի Թրամփին՝ Չինաստան կատարելիք այցի ժամանակ

Կուղեկցի Թրամփին՝ Չինաստան կատարելիք այցի ժամանակ Sat, 14 Nov 2026 20:00:34 +0400 Գործարար եւ միլիարդատեր…

43 րոպե ago

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը Sat, 14 Nov 2026 19:51:28 +0400 Միջազգային…

52 րոպե ago

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ Sat, 14 Nov 2026 19:45:52…

58 րոպե ago