Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

Նորատուսցի Արայի որդուն հաճախ կալանավորում` բաց են թողնում

Tue, 03 Mar 2026 20:15:00 +0400


2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ սպանվել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։ Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով, նախորդ տարվա օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ փոխեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք:

«Հրապարակ»-ին նոր տեղեկություններ են հասել՝ կրտսեր Բանդուրյանի խափանման միջոցի վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան բաց է թողել։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանն է մանրամասնում, թե ինչպես է եղել խափանման միջոցի իրավական ճանապարհը․ «Վերաքննիչ դատարանը բեկանեց` փոխեց, գնաց էլի տնային կալանքի, այն պատճառաբանությամբ, որ կային չհարցաքննված ՝ 1-2 վկա, նրանք հարցաքննվեցին, ու նորից պաշտպանության կողմը առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացրեց, որը մոտ մեկ ամիս առաջ բավարարվել է»։

Փաստաբանը նշեց՝ վարչական հսկողության հետ կիրառված է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք եւ գրավ՝ 100 միլիոն դրամից ավելի։

Ինչ վերաբերում է դատաքննությանը, նա նշեց՝ ավարտական փուլում է, հանրային մեղադրողն առաջիկայում մեղադրական ճառով է հանդես գալու, որից հետո իրենք՝ պաշտպանական ճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը և Ուկրաինան կարող են դիմել վերջին՝ աղետալի տարբերակներին․ Ֆիդան

Ռուսաստանը և Ուկրաինան կարող են դիմել վերջին՝ աղետալի տարբերակներին․ Ֆիդան Sun, 09 Aug 2026 16:30:48…

9 րոպե ago

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք Sun, 09 Aug 2026…

24 րոպե ago

Վարչապետն Instagram-ում ռեկորդ է սահմանել

Վարչապետն Instagram-ում ռեկորդ է սահմանել Sun, 09 Aug 2026 16:00:44 +0400 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին…

39 րոպե ago

Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները

Ասֆալտեցին, որ փոսերը չքերծեն Հայաստանի ծնկները Sun, 09 Aug 2026 15:45:05 +0400 Մի պատվարժան հայրենակցի…

55 րոպե ago

Հարգել են Նագասակի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Հարգել են Նագասակի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը Sun, 09 Aug 2026 15:30:48 +0400 Ճապոնիայի բնակիչները…

1 ժամ ago

Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել

Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել Sun, 09 Aug 2026 15:20:56 +0400 Հայաստանյայց…

1 ժամ ago