«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

Tue, 03 Mar 2026 21:15:00 +0400


Փետրվարի 1-ին հիմնադրվեց մի տարօրինակ անունով նախաձեռնություն` «Բոլորին դեմ եմ»։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ երիտասարդներ են: Նրանցից մեկը` Իշխան Գեւորգյանը դեռ նախորդ ամիս կարճ ձեւակերպել էր իրենց նպատակը՝ մեր ուզածը 100 օրվա մանդատ է։ «Կուսակցությունը հիմնադրվում է այն նպատակով, որ մասնակցի 2026-ի ընտրություններին եւ 100 օրվա ընթացքում երեք փոփոխություն կատարելուց հետո անցկացնի նոր ընտրություններ»,- ասել էր նա եւ նշել, որ առաջարկվող երեք փոփոխություններից մեկը վերաբերում է «դեմ եմ բոլորին» ընտրական քվեաթերթիկի վերականգնմանը, երկրորդը՝ կայուն մեծամասնության չեղարկմանը, իսկ երրորդը՝ ընտրական շեմի իջեցմանը։

Նախաձեռնության անդամներից Միքայել Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. ««Բոլորին դեմ եմ»-ը բոյկոտի կոչ չէ, հակառակը` ակտիվ մասնակցության, որպեսզի վարչական ռեսուրսով եւ այլ եղանակներով բերվող ձայները բարձր մասնակցության մեջ ունենան փոքր կշիռ, եւ ոչ ոք չկարողանա իր ունեցած ռեսուրսներից օգտվելով, դառնալ թագավոր եւ միանձնյա իշխել Հայաստանը: Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, քանի որ առանց կուսակցության հնարավոր չէ ընտրություններին մասնակցել եւ բան փոխել: Հաջողության հասնելու դեպքում ստեղծելու ենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, ինչից հետո կուսակցությունը կլուծարվի: Արդյունքում կստացվի, որ իշխող թիմը չի կարողանա պետական ռեսուրսներն օգտագործել իր վերարտադրման համար, եւ տեղի կունենա հավասար մրցապայքար` նոր կանոններով: Հայաստանում վերջապես մեկ անգամ կարող է տեղի ունենալ ընտրություն` առանց վարչական ռեսուրսի ու կողմնակալ մոտեցումների: Մեր առաջարկը սա է»:

Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» շարժում-նախաձեռնությունը ունի պաշտոնական կայքէջ, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է միանալ նախաձեռնությանը, նշելով` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Կայքէջում մարտի 3-ի դրությամբ նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի, ֆինանսապես աջակցում է ավելի քան 174 մարդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Thu, 29 Oct 2026 20:15:30 +0400 Արդարադատության նախարարությունն, ի դեմս…

10 րոպե ago

Խաբել են, գցել են մեր ժողովրդին

Խաբել են, գցել են մեր ժողովրդին Thu, 29 Oct 2026 20:02:30 +0400 Latest news from…

23 րոպե ago

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին Thu, 29 Oct 2026 20:00:27 +0400 Պենտագոնի կողմից գաղտնազերծված՝…

25 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով Thu, 29 Oct 2026 19:55:31 +0400…

30 րոպե ago

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել Thu, 29 Oct 2026 19:53:30 +0400 Latest…

32 րոպե ago

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ Thu, 29 Oct 2026 19:45:03 +0400…

41 րոպե ago