Սպանել են այն առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն համարում էր Իրանում գերագույն առաջնորդի հավանական իրավահաջորդ. Թրամփ

Սպանել են այն առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն համարում էր Իրանում գերագույն առաջնորդի հավանական իրավահաջորդ. Թրամփ

Wed, 04 Mar 2026 00:14:53 +0400


The New York times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հերքել է այն ենթադրությունները, որ Իսրայելը ստիպել է իրեն հարձակվել Իրանի վրա: Թրամփը պնդել է նաև, որ Իրանը պատրաստվում էր հարձակվել իր հարևանների և Իսրայելի վրա, և նա որոշում է կայացրել պատերազմ սկսել՝ այդ գործողությունը կանխելու համար։ ԱՄՆ հետախուզության մոտ կանգնած պաշտոնյաները նշել են, որ Թրամփը չափազանցրել է Իրանի կողմից Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքներ ներկայացնելու հավանականությունը»։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել նաև, թե որքան կարող է ձգվել Իրանի դեմ պատերազմը․«Այս պահին հնարավոր չէ ասել, թե ռազմական գործողությունների ամբողջական ծավալն ու տևողությունը որքան կլինեն»:

Հիշեցնենք, որ Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը՝ երկրի հիմնական մարդասիրական կազմակերպությունը, երեկ հայտարարեց, որ շաբաթ օրը ԱՄՆ-Իսրայել հարձակումների սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 787-ի: Պենտագոնն իր հերթին հայտարարեցլ է, որ հակամարտության ընթացքում զոհվել է վեց ամերիկացի զինծառայող, իսկ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մարտերի ժամանակ զոհված առնվազն 31 մարդու մասին: Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ Պարսից ծոցում՝ շաբաթ օրվանից ի վեր գրանցվել է վեց մահվան դեպք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում

Ադրբեջանում շարունակում են մարդկանց, երեխաների տարհանել․ ի՞նչ է կատարվում Mon, 30 Mar 2026 12:30:44 +0400…

3 րոպե ago

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Օնլայն վարկ AMIO Mobile-ում Mon, 30 Mar 2026 12:28:58 +0400 Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք…

5 րոպե ago

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Mon, 30 Mar 2026…

11 րոպե ago

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը»

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը» Mon, 30 Mar…

13 րոպե ago

Հաջորդը Կուբան է․ Թրամփը նոր պատերա՞զմ է սկսում

Հաջորդը Կուբան է․ Թրամփը նոր պատերա՞զմ է սկսում Mon, 30 Mar 2026 12:15:23 +0400 ԱՄՆ…

19 րոպե ago

Մեզ անհրաժեշտ է մի առաջնորդ, ով չի պատկանում ո՛չ «հնին», ո՛չ էլ «նորին»․ «Ուժեղ Հայաստան»

Մեզ անհրաժեշտ է մի առաջնորդ, ով չի պատկանում ո՛չ «հնին», ո՛չ էլ «նորին»․ «Ուժեղ Հայաստան»…

26 րոպե ago