«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

«Հրապարակ»․ 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել

Wed, 04 Mar 2026 08:00:00 +0400


Ներկուսակցական ընտ­րու­թյուն­­ներից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղեւորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաեւ սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները: Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երեւի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: ցանկից

Recent Posts

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի Wed, 04 Mar 2026 09:30:48 +0400 Վրաստանի արեւելյան հատվածում գտնվող…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Ովքե՞ր էին Փաշինյանի կուսակիցները` իջեւանցի ծերո՞ւկը, թե՞ արտաշատցի խանութպանը

«Հրապարակ»․ Ովքե՞ր էին Փաշինյանի կուսակիցները` իջեւանցի ծերո՞ւկը, թե՞ արտաշատցի խանութպանը Wed, 04 Mar 2026 09:15:03…

33 րոպե ago

Ֆեյսբուքն է կառավարում

Ֆեյսբուքն է կառավարում Wed, 04 Mar 2026 09:00:00 +0400 Մեր երկիրը ոչ թե օրենքներն ու…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ընտրություններից «հինգ պակաս» Սերժ Սարգսյանը իմպիչմենտի թեման վերաթարմացնում է

«Հրապարակ»․ Ընտրություններից «հինգ պակաս» Սերժ Սարգսյանը իմպիչմենտի թեման վերաթարմացնում է Wed, 04 Mar 2026 08:45:42…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխել է մարտավարությունը

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխել է մարտավարությունը Wed, 04 Mar 2026 08:15:00 +0400 Որոշ տեղեկություններով, սոց­հար­ցումների արդյունքները…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Նախընտրական կաշառք են բաժանում

«Հրապարակ»․ Նախընտրական կաշառք են բաժանում Wed, 04 Mar 2026 08:10:00 +0400 Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների…

2 ժամ ago