Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Wed, 04 Mar 2026 09:30:48 +0400


Վրաստանի արեւելյան հատվածում գտնվող Ցինանդալի բնակավայրում տեղի է ունեցել վրաց-ադրբեջանա-թուրքական բիզնես ֆորում։ Այն անցկացվում է՝ սկսած 2012 թվականից։ Մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի եւ Թուրքիայի առեւտրի նախարարները։ Վրացական կոմից մասնակցել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Ֆորումի ժամանակ արձանագրվել է, որ Վրաստանում գործում է թուրքական կապիտալով գործող 2 հազար 805 եւ ադրբեջանական կապիտալով գործող ավելի քան 1660 ընկերություն։ Ադրբեջանական ներդրումների ծավալը վրացական տնտեսությունում կազմում է 3,1 միլիարդ դոլար, թուրքականը՝ 2,4 միլիարդ։ Թբիլիսին կարեւորել է «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները եւ նոր ներդրումների իրականացումը երկաթուղային տրանսպորտի, ավտոմայրուղիների կառուցման, նավահանգիստների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում։ Մինչեւ 2032 թվականը նախանշվել է, որ նմանատիպ նախագծերում կապիտալ ներդրումների ծավալը պետք է հասնի 7 միլիարդ դոլարի։ Ռեգիոնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման եւ ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղու» հնարավոր գործարկման ֆոնին՝ հասկանալի է, որ Թբիլիսին անհանգստացած է եւ փորձում է ամեն բան անել՝ իր տարանցիկ գրավչությունը պահպանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ով է ԱԺ Առողջապահության հարցերով մշտական հնաձնաժողովի նախագահի թեկնածուն

Ով է ԱԺ Առողջապահության հարցերով մշտական հնաձնաժողովի նախագահի թեկնածուն Wed, 04 Mar 2026 11:06:53 +0400…

6 րոպե ago

Անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները համահու՞նչ են իրադրությանը

Անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները համահու՞նչ են իրադրությանը Wed, 04 Mar 2026 11:02:22 +0400 «Տարածաշրջանային նոր…

10 րոպե ago

Հայ համայնքին օգնելու կարիք կա՞, անվտանգության հարցեր կա՞ն

Հայ համայնքին օգնելու կարիք կա՞, անվտանգության հարցեր կա՞ն Wed, 04 Mar 2026 11:00:18 +0400 Latest…

12 րոպե ago

Скандал в «ГД»: правление обсуждает фальсификации при формировании предвыборного списка

Скандал в «ГД»: правление обсуждает фальсификации при формировании предвыборного списка Wed, 04 Mar 2026 11:00:07…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Որոշել են այս հարցում էլ ԱՄՆ-ին կրկնօրինակել

«Հրապարակ»․ Որոշել են այս հարցում էլ ԱՄՆ-ին կրկնօրինակել Wed, 04 Mar 2026 10:45:19 +0400 «Օրհներգի…

27 րոպե ago

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր Wed, 04 Mar 2026…

32 րոպե ago