Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Թուրք-ադրբեջանական ներդրումներ՝ 5 միլիարդից ավելի

Wed, 04 Mar 2026 09:30:48 +0400


Վրաստանի արեւելյան հատվածում գտնվող Ցինանդալի բնակավայրում տեղի է ունեցել վրաց-ադրբեջանա-թուրքական բիզնես ֆորում։ Այն անցկացվում է՝ սկսած 2012 թվականից։ Մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի եւ Թուրքիայի առեւտրի նախարարները։ Վրացական կոմից մասնակցել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Ֆորումի ժամանակ արձանագրվել է, որ Վրաստանում գործում է թուրքական կապիտալով գործող 2 հազար 805 եւ ադրբեջանական կապիտալով գործող ավելի քան 1660 ընկերություն։ Ադրբեջանական ներդրումների ծավալը վրացական տնտեսությունում կազմում է 3,1 միլիարդ դոլար, թուրքականը՝ 2,4 միլիարդ։ Թբիլիսին կարեւորել է «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները եւ նոր ներդրումների իրականացումը երկաթուղային տրանսպորտի, ավտոմայրուղիների կառուցման, նավահանգիստների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում։ Մինչեւ 2032 թվականը նախանշվել է, որ նմանատիպ նախագծերում կապիտալ ներդրումների ծավալը պետք է հասնի 7 միլիարդ դոլարի։ Ռեգիոնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման եւ ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղու» հնարավոր գործարկման ֆոնին՝ հասկանալի է, որ Թբիլիսին անհանգստացած է եւ փորձում է ամեն բան անել՝ իր տարանցիկ գրավչությունը պահպանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Fri, 01 May 2026…

18 րոպե ago

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է Fri, 01 May 2026 12:30:46 +0400 Վաշինգտոն նահանգի…

18 րոպե ago

Երբ կլինի Համասյանը Գյումրիում

Երբ կլինի Համասյանը Գյումրիում Fri, 01 May 2026 12:15:05 +0400 Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի «Մանիֆեստ»…

34 րոպե ago

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել Fri, 01 May 2026 12:00:12 +0400 ԱՄՆ…

48 րոպե ago

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան Fri, 01 May…

53 րոպե ago

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Fri, 01 May 2026 11:48:07 +0400 Երևանի…

1 ժամ ago