«Հրապարակ»․ Ներկա պահին չեն վախենում` կրակոցներ չկան, բայց մարդ են, էլի…

«Հրապարակ»․ Ներկա պահին չեն վախենում` կրակոցներ չկան, բայց մարդ են, էլի…

Wed, 04 Mar 2026 11:15:46 +0400


Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում ոչ միայն բնակիչների թիվն է պակասել, այլեւ՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Վերին եւ Ներքին Շորժաներում էլ ձմռանն առհասարակ մարդ չի բնակվում: Գրավոր հարցում էինք ուղարկել Վարդենիսի համայնքապետարան, թե մինչեւ 2020 թվականը Վերին եւ Ներքին Շորժաներում որքան բնակիչ է մշտական կամ ժամանակավորապես բնակվել, որքան խոշոր եւ մանր եղջերավորներ են հաշվառված եղել, եւ գյուղատնտեսական նշանակության որքան հողեր են մշակվել: Խնդրել էինք նույն տեղեկատվությունը հաղորդել նաեւ 2025 թվականի կտրվածքով:

Համայնքապետարանից մեզ պատասխանել են, որ Վերին Շորժա բնակավայրում 2020 թվականին բնակվել է 28 տնտեսություն, որից 5-ը՝ մշտական, 2025 թվականին ժամանակավոր բնակվել է 25 տնտեսություն: 2020-ին մշակվել է 180 հա ցանքատարածություն, 2025-ին՝ 85 հա: 2020-ին անասնագլխաքանակը կազմել է 308 խոշոր եւ 630 մանր եղջերավոր, 2025-ին՝ 137 խոշոր եւ 290 մանր եղջերավոր անասուն:
Ներքին Շորժա բնակավայրում 2020 թվականին ժամանակավոր բնակվել է 15 տնտեսություն, 2025-ին՝ 11: 2020-ին մշակվել է 60 հա ցանքատարածություն, 2025-ին՝ 150 հա: 2020-ին անասնագլխաքանակը կազմել է 230, 2025-ին՝ 170 խոշոր եղջերավոր։

Խնդրել էիք հստակ ասել, թե Վարդենիս համայնքի սահմանամերձ գյուղերից քանի հեկտար գյուղատնտեսական հողեր եւ արոտավայրեր են անցել ադրբեջանցիների հսկողության տակ, եւ այդ տարածքներից արդյոք օգտվո՞ւմ են բնակիչները։ «Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողերի եւ արոտավայրերի՝ դիտարկման տակ գտնվելուն, խնդրում ենք տեղեկատվության համար դիմել համապատասխան մարմիններին»,- պատասխանել են մեզ` հրաժարվելով հստակ տեղեկատվություն տրամադրելուց, քանի որ իշխանությունը գաղտնի է պահում այդ տվյալները։
Այն, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում որոշ արոտավայրեր եւ գյուղատնտեսական նշանակության հողեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, եւ գյուղացիները վախենում են օգտվել այդ տարածքներից, որի արդյունքում նաեւ անասնագլխաքանակն է պակասել, փաստում են նաեւ համայնքապետարանի կողմից տրամադրված մյուս թվերը:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Վերին եւ Ներքին Շորժաներում անասնագլխաքանակը եւ ցանքատարածքները պակասել։ «Եկամտաբերությունը ցածր է` անասուն պահելու, դրանից էլ անասուն չեն պահում, գնում են Երեւան, շինարարության վրա են աշխատում: Բնականաբար, Վարդենիսը հեռու է Երեւանից, ամեն օր չեն կարող գնալ-գալ: Գնում են, տուն վարձում, մնում, աշխատում»:

Այդ համայնքներում մարդկանց հիմնական եկամուտը եղել են գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, հարցրինք` հիմա անասնապահությունը եկամուտ չի՞ բերում, եթե հաշվի առնենք, որ տավարի մսի գինը բարձրացել է` նվազագույնը 3500-3800 դրամ է վաճառվում։ «Եկամտաբեր չէ, քիչ եկամուտ է բերում: Արոտավայրերը բավականացնում են անասուններին արածեցնելու համար: Էնտեղ կան դիտարկվող տարածքներ, որոնք որ դիտարկվում են»: Դիտարկվող տարածք ասելով նկատի ունեն, որ թշնամին բարձրադիր դիրքեր ունի, որտեղից տեսանելի են այս արոտավայրերը: Այսինքն, գյուղացիները վախենո՞ւմ են այդ տարածքներում անասուններ արածեցնել։ «Ներկա պահին չեն վախենում, կրակոցներ չկան, բայց մարդ են, էլի..»: Իսկ ցանքատարածքների հետ կապված՝ ի՞նչ կասեք։ «Հիմա բուսաբուծության աջակցության ծրագիր կա մարզում, ահագին աշնանացանի ավելացած տարածքներ ունենք մարզում: 14 հազար 772 հա աշնանացան ցորեն` 2025 թվականին ցանված, 2026 թվականին բերքի տակ ընկած: Նախորդ տարվա վրա մենք ունենք 4 հազար 476,1 հա ավել ցանք: Հիմնականում Վարդենիսի տարածաշրջանում են ցանում»,- պատասխանեց Գեւորգյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թող ինձ տանեն կալանավորեն, ոչ թե նման բարերարին. Գորիսեցիները` Սամվել Կարապետյանի մասին

Թող ինձ տանեն կալանավորեն, ոչ թե նման բարերարին. Գորիսեցիները` Սամվել Կարապետյանի մասին Wed, 04 Mar…

4 րոպե ago

Նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեին

Նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեին Wed, 04 Mar 2026 16:45:11 +0400 Նիկոլ Փաշինյանն իր…

9 րոպե ago

Իմ արևով էր երդվում, ինձ մի հատ Pepsi չի տվել. Ղուկասյանի սուր ելույթը

Իմ արևով էր երդվում, ինձ մի հատ Pepsi չի տվել. Ղուկասյանի սուր ելույթը Wed, 04…

12 րոպե ago

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը․ Նարեկ Կարապետյան

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը․ Նարեկ Կարապետյան Wed, 04 Mar 2026 16:32:39 +0400 Latest news…

21 րոպե ago

Ֆրանսիան իրանական դրոններ է խոցել

Ֆրանսիան իրանական դրոններ է խոցել Wed, 04 Mar 2026 16:30:02 +0400 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

24 րոպե ago

Հարվածել են Լիանա Զուրաբյանին

Հարվածել են Լիանա Զուրաբյանին Wed, 04 Mar 2026 16:20:30 +0400 Ասմունքող և հանդիսավար Լիանա Զուրաբյանը…

33 րոպե ago