Ինչ է լինելու բժիշկների հարցի հետ

Ինչ է լինելու բժիշկների հարցի հետ

Wed, 04 Mar 2026 11:26:30 +0400


Ազգային ժողովում Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանը անդրադարձել է առողջապահության ոլորտում առաջացած քննարկումներին։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ Օհանյանը նշել է, որ իրեն չի համարում տվյալ հարցի հասցեատերը և դժվարանում է գնահատական տալ այն իրավիճակին, որը վերաբերում է բժշկական համայնքի նկատմամբ հեգնական վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ նման մթնոլորտը չի կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտի վրա։

Նշենք, որ հարցը վերաբերում էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի վարքագծին։ Ըստ պատգամավորի՝ փոխնախարարը հեգնական մեկնաբանություններ է արել այն բժիշկների հասցեին, որոնք խնդիրներ են բարձրացնում առողջության ապահովագրության համակարգի շուրջ։

Քննարկման ընթացքում Կյուրեղյանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք պատրաստակամություն կա կազմակերպելու խորհրդարանական լսումներ՝ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ բարձրացված հարցերը մասնագետների և փորձագետների մասնակցությամբ քննարկելու նպատակով։ Ի պատասխան՝ Օհանյանը հայտարարել է, որ պատրաստ են անցկացնել լսումներ և առարկայական ձևով քննարկել ոլորտում առկա թիրախային խնդիրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել

Վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել Tue, 24 Mar 2026 19:30:54 +0400 Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայսի…

21 րոպե ago

Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները․ Նարեկ Կարապետյան

Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները․ Նարեկ Կարապետյան Tue, 24…

28 րոպե ago

Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու

Գալու է հունիսի ութը, ու այն առանց Նիկոլի է լինելու Tue, 24 Mar 2026 19:15:51…

36 րոպե ago

Փաշինյանը գառան դեմքով պիտի ասեր, մոռացել՝ գայլի դեմքով էր խոսում

Փաշինյանը գառան դեմքով պիտի ասեր, մոռացել՝ գայլի դեմքով էր խոսում Tue, 24 Mar 2026 19:00:42…

51 րոպե ago

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի

Պատերազմը մտել է մի փուլ, երբ ճշմարտությունն այլեւս նշանակություն չունի Tue, 24 Mar 2026 18:45:54…

1 ժամ ago

Մարգարիտ Եսայանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն

Մարգարիտ Եսայանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն Tue, 24 Mar 2026 18:45:26 +0400 ՀՀԿ-ական շրջանակներից…

1 ժամ ago