«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում

«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում

Wed, 04 Mar 2026 11:45:19 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

– ԱՄՆ-ն, Իսրայելը հարձակվել են Իրանի վրա․ սպանվել են գերագույն հոգեւոր առաջնորդը, Պնախարարը, ռազմական էլիտայի այլ ներկայացուցիչներ։ Նրանց արդեն նոր անձինք են փոխարինել։ Թեհրանը, ի պատասխան, հակահարված է հասցնում ռեգիոնում ամերիկյան ռազմաբազաներին․ ո՞ւր է տանում այս ամենը։

– Կարծում եմ, որ առկա է երեք հնարավոր սցենար, որոնցից յուրաքանչյուրը նույնքան գոյություն ունենալու իրավունք ունի։ Առաջին սցենարը, որը, իմ կարծիքով, հնարավոր ամենալավ սցենարն է, այն է, որ երկրում նոր գերագույն առաջնորդի ընտրվելուց հետո կողմերի միջեւ անուղղակի շփումներ սկսվեն, եւ առաջին մի քանի օրերի ընթացքում կողմերը գնան բանակցությունների։ Պահպանվեն երկրում կայունությունը, իշխանական համակարգի կենսունակությունը, եւ երկիրը գնա աստիճանական մոդեռնիզացիայի ճանապարհով։ Սա այս պահին լավագույն սցենարն է։ Մյուսը՝ եթե Իրանի նոր գերագույն հոգեւոր առաջնորդը եւ իշխող դասն առավել կոշտ դիրքորոշում որդեգրեն, եւ սկսվի ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնում։ Ռազմական գործողությունների երկարումը կհանգեցնի Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կոալիցիայի ձեւավորման։ Հնարավոր նման սցենարի դեպքում Իրանի հետ համագործակցող եւ կոալիցիա կազմող հիմնական դերակատարը Չինաստանը կլինի՝ ուղղակի կամ միջնորդավորված։ Նման պարագայում սա կնմանվի Ֆրանց Ֆերդինանդի սպանությանը։ Սա չափազանց ծանր ու վտանգավոր սցենար կլինի, որը կվերաբերի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում շատ երկրների ու ժողովուրդների։ Եվ երրորդ սցենարը, եթե երկրում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հնարավոր լինի ներքին քաոս առաջացնել եւ գեներացնել իշխանության փոփոխություն։ Սա ԱՄՆ-ի համար պլան մաքսիմումն է՝ վերադարձնել Իրանը նախահեղափոխական՝ 1979-ից առաջվա վիճակին։ Սա ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության հաստատման համար անհետաձգելի առաջնայնություն ունեցող խնդիր է, որը պետք է արգելակի Չինաստանի աճող գլոբալ դերակատարման ընթացքը։ Այս պարագայում էլ մենք դեռեւս չենք կարող պատկերացնել, թե հնարավոր ներքին անկայունությունները պատերազմի ընթացքում ինչ նոր գործոններ առաջ կբերեն, եւ դա ինչ ազդեցություն կունենա մասնավորապես Հայաստանի ու տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա։

– Թրամփը պնդում է, թե իրանական կողմը կապ է հաստատել բանակցությունների համար, եւ ակնարկում, թե որ դեպքում կդադարեցնի հարվածել, իսկ Լարիջանին հակադարձում է, թե այդ ամենը սուտ է, եւ որ Իրանը ջախջախիչ հարված կհասցնի թշնամիներին։ Ո՞ւմ հավատանք։

– Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք տեղեկատվական հարձակման հետ եւ երկու դեպքում էլ պետք է դիտարկենք զգուշությամբ։ Քանի դեռ որոշակի չեն Իրանում քաղաքական վերադասավորումները, չեմ կարծում, թե անցումային խորհուրդը պատրաստ կլինի նման պատասխանատվություն ստանձնել, հատկապես հաշվի առնելով նախորդ երկու բանակցային փուլերի վերջաբանը։

– Թրամփը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունները 4-5 շաբաթ կշարունակվեն։ Թուրքիան արդեն փակել է Իրանի հետ սահմանը։ Իսկ ի՞նչ է սպառնում Հայաստանին, ի՞նչ պետք է անեն մեր իշխանությունները՝ կանխարգելիչ գործողություններից եւ արարողակարգային հանդիպումներից զատ, որի թվում Փաշինյանի մասնակցությամբ ԱԽ-ի նիստն էր։

– Բնականաբար, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Խնդիրը պահանջում է համապարփակ վերլուծություն, թե հնարավոր ինչ ռիսկերի կարող ենք առնչվել։ Թեպետ, լայն առումով, Հայաստանն այս պահին գործոն չէ, որից կախված է ինչ-որ բան, սակայն առնվազն երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն Հայաստանի իշխանությունները՝ ներքին համերաշխության հաստատում եւ սահմանային անվտանգության ապահովում։ Իրանում, Մերձավոր Արեւելքում եւ այլուր իրադարձությունները հուշում են, որ այն երկրները, որոնք չունեն ներհասարակական կոնֆլիկտ, ճգնաժամային իրավիճակները հեշտ են հաղթահարում, իսկ այն հասարակությունները, որտեղ կա ներքին լարվածություն, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մեկ ուղղությամբ են ազդում, այլեւ հարակից ճգնաժամեր են առաջացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հետ պատերազմը չի ավարտվել․ Նեթանյահու

Իրանի հետ պատերազմը չի ավարտվել․ Նեթանյահու Mon, 20 Apr 2026 11:00:09 +0400 Իսրայելի և ԱՄՆ-ի՝…

7 րոպե ago

Փաշինյանի ավտոշարասյան համար Արշակունյաց փողոցի երթեւեկությունը «կանգնեցրել» են

Փաշինյանի ավտոշարասյան համար Արշակունյաց փողոցի երթեւեկությունը «կանգնեցրել» են Mon, 20 Apr 2026 10:53:46 +0400 Latest…

13 րոպե ago

Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն

Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն Mon, 20 Apr 2026 10:45:49…

21 րոպե ago

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև․ Ծառուկյան

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև․ Ծառուկյան Mon, 20 Apr 2026 10:31:43 +0400…

35 րոպե ago

ԱՄՆ-ն հարձակման արդյունքում իրանական նավ է գրավել․ մանրամասներ

ԱՄՆ-ն հարձակման արդյունքում իրանական նավ է գրավել․ մանրամասներ Mon, 20 Apr 2026 10:30:37 +0400 ԱՄՆ…

36 րոպե ago

Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով․ «Ուրարտու» ՖԱ

Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով․ «Ուրարտու» ՖԱ Mon, 20 Apr 2026…

48 րոպե ago