Ընդունվեց անհետ կորածների մասին կարևոր օրենքը

Ընդունվեց անհետ կորածների մասին կարևոր օրենքը

Wed, 04 Mar 2026 11:42:19 +0400


ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունվել է 68 կողմ, 0 դեմ և 20 ձեռնպահ ձայներով։

Օրենքով հստակեցվում է, թե ովքեր կարող են համարվել անհետ կորած։ Այդ կարգավիճակը վերաբերելու է ինչպես զինծառայողներին, այնպես էլ զինծառայության մեջ չգտնվող անձանց, ներառյալ կամավորներին, եթե նրանք անհետացել են ռազմական գործողությունների ընթացքում, զինադադարի ժամանակ կամ մարտական գործողություններից հետո ձևավորված խաղաղ պայմաններում։

Նախագծով սահմանվում է նաև, որ անհետ կորած անձի որոնողական աշխատանքները կդադարեցվեն այն դեպքում, երբ պարզվի նրա գտնվելու վայրը, հուղարկավորության վայրը կամ հայտնաբերվեն մարմնի մասունքները, և այդ տվյալները երեք օրվա ընթացքում գրանցվեն համապատասխան նորաստեղծ ռեեստրում։ Միևնույն ժամանակ, եթե անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է մահացած, սակայն նրա մարմինը չի հայտնաբերվել, հետախուզումը չի դադարեցվի։

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում Ազգային անվտանգության ծառայությունը։ Ծառայությունը համակարգելու է որոնողական և տեղեկատվական աշխատանքները, հավաքագրելու է տվյալներ, ապահովելու է հետախուզումը և կապը ընտանիքի անդամների հետ։

Օրենքով նախատեսվում են նաև սոցիալական աջակցության մեխանիզմներ։ Եթե անհետ կորած անձի ընտանիքի անդամներից որևէ մեկը տառապում է երկարատև հիվանդությամբ կամ մահանում է, պետությունը կարող է տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն։ Այն ընտանիքները, որոնք բնակարան չունեն կամ ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում, կարող են պետությունից ստանալ բնակարան սեփականության իրավունքով կամ բնակարան ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական աջակցություն։

Բացի այդ, անհետ կորածների ընտանիքի անդամները կօգտվեն հարկային, կրթական և այլ արտոնություններից, ինչպես նաև կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար Sat, 28 Mar 2026 14:15:30…

19 րոպե ago

Իրանի հարվածից կրկին ամերիկացի զինվորներ են վիրավորվել

Իրանի հարվածից կրկին ամերիկացի զինվորներ են վիրավորվել Sat, 28 Mar 2026 14:00:29 +0400 12 ամերիկացի…

34 րոպե ago

Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան

Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան Sat, 28 Mar 2026 13:50:36 +0400 Այսօր…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Սյունիքում 43 դպրոց ջեռուցվում է փայտով

«Հրապարակ»․ Սյունիքում 43 դպրոց ջեռուցվում է փայտով Sat, 28 Mar 2026 13:45:09 +0400 «ՀՀ կրթական…

50 րոպե ago

Միքայել Մարգարյանին տանում են տնային կալանքի

Միքայել Մարգարյանին տանում են տնային կալանքի Sat, 28 Mar 2026 13:30:52 +0400 Մարտի 26-ին Դեմիրճյան…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է

«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը…

1 ժամ ago