Ընդունվեց անհետ կորածների մասին կարևոր օրենքը

Ընդունվեց անհետ կորածների մասին կարևոր օրենքը

Wed, 04 Mar 2026 11:42:19 +0400


ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունվել է 68 կողմ, 0 դեմ և 20 ձեռնպահ ձայներով։

Օրենքով հստակեցվում է, թե ովքեր կարող են համարվել անհետ կորած։ Այդ կարգավիճակը վերաբերելու է ինչպես զինծառայողներին, այնպես էլ զինծառայության մեջ չգտնվող անձանց, ներառյալ կամավորներին, եթե նրանք անհետացել են ռազմական գործողությունների ընթացքում, զինադադարի ժամանակ կամ մարտական գործողություններից հետո ձևավորված խաղաղ պայմաններում։

Նախագծով սահմանվում է նաև, որ անհետ կորած անձի որոնողական աշխատանքները կդադարեցվեն այն դեպքում, երբ պարզվի նրա գտնվելու վայրը, հուղարկավորության վայրը կամ հայտնաբերվեն մարմնի մասունքները, և այդ տվյալները երեք օրվա ընթացքում գրանցվեն համապատասխան նորաստեղծ ռեեստրում։ Միևնույն ժամանակ, եթե անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է մահացած, սակայն նրա մարմինը չի հայտնաբերվել, հետախուզումը չի դադարեցվի։

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում Ազգային անվտանգության ծառայությունը։ Ծառայությունը համակարգելու է որոնողական և տեղեկատվական աշխատանքները, հավաքագրելու է տվյալներ, ապահովելու է հետախուզումը և կապը ընտանիքի անդամների հետ։

Օրենքով նախատեսվում են նաև սոցիալական աջակցության մեխանիզմներ։ Եթե անհետ կորած անձի ընտանիքի անդամներից որևէ մեկը տառապում է երկարատև հիվանդությամբ կամ մահանում է, պետությունը կարող է տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն։ Այն ընտանիքները, որոնք բնակարան չունեն կամ ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում, կարող են պետությունից ստանալ բնակարան սեփականության իրավունքով կամ բնակարան ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական աջակցություն։

Բացի այդ, անհետ կորածների ընտանիքի անդամները կօգտվեն հարկային, կրթական և այլ արտոնություններից, ինչպես նաև կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը «փակեց» երկխոսության դուռն ԱՄՆ-ի համար․ ինչ է հայտնի

Իրանը «փակեց» երկխոսության դուռն ԱՄՆ-ի համար․ ինչ է հայտնի Wed, 04 Mar 2026 17:00:06 +0400…

10 րոպե ago

Թող ինձ տանեն կալանավորեն, ոչ թե նման բարերարին. Գորիսեցիները` Սամվել Կարապետյանի մասին

Թող ինձ տանեն կալանավորեն, ոչ թե նման բարերարին. Գորիսեցիները` Սամվել Կարապետյանի մասին Wed, 04 Mar…

20 րոպե ago

Նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեին

Նույնիսկ ոչ բոլոր կենդանիներն այդպես կվարվեին Wed, 04 Mar 2026 16:45:11 +0400 Նիկոլ Փաշինյանն իր…

25 րոպե ago

Իմ արևով էր երդվում, ինձ մի հատ Pepsi չի տվել. Ղուկասյանի սուր ելույթը

Իմ արևով էր երդվում, ինձ մի հատ Pepsi չի տվել. Ղուկասյանի սուր ելույթը Wed, 04…

28 րոպե ago

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը․ Նարեկ Կարապետյան

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը․ Նարեկ Կարապետյան Wed, 04 Mar 2026 16:32:39 +0400 Latest news…

37 րոպե ago

Ֆրանսիան իրանական դրոններ է խոցել

Ֆրանսիան իրանական դրոններ է խոցել Wed, 04 Mar 2026 16:30:02 +0400 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

40 րոպե ago