Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են

Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են

Wed, 04 Mar 2026 12:07:29 +0400


Հայաստանում արձանագրվել են նոր ներխուժումներ, որոնք, ըստ հայտարարության, չեն ներկայացվել հանրությանը։ Այս մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ իր ներկայացրած տվյալները հիմնված են արբանյակային լուսանկարների վրա և վկայում են կոնկրետ փաստերի մասին։ Նա քարտեզի վրա ցույց է տվել այն հատվածները, որտեղ, իր պնդմամբ, արձանագրվել են նոր տեղաշարժեր և դիրքավորման փոփոխություններ։

Առաջին դեպքը, ըստ նրա, վերաբերում է Վարդենիսի հատվածին։ Թաթոյանը նշել է, որ այնտեղ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայվել է նոր ադրբեջանական մարտական դիրք։ Նրա ներկայացմամբ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքը չի արձանագրվել արբանյակային լուսանկարներում, սակայն օգոստոսի 19-ից առաջ արդեն առկա է եղել։

Նրա պնդմամբ՝ խոսքը մարտական հերթապահություն իրականացնող դիրքի մասին է, որտեղ նախատեսված են կրակային կետեր խոշոր տրամաչափի զինատեսակների համար՝ ներառյալ նռնականետեր, ականանետեր և այլ սպառազինություն։ Բացի այդ, ըստ ներկայացվածի, դիրքում առկա են հրաձգային կետեր և առանձին հաղորդակցման ուղիներ։

Թաթոյանը նշել է, որ այդ դիրքից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվում է Սոթքի հանքավայրը, որը, նրա խոսքով, հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Նա հավելել է, որ տեսանելիության և կրակային հասանելիության գոտում է նաև Վարդենիսի Կութ գյուղը, իսկ մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվում են հայկական արոտավայրերն ու վարելահողերը։ Ըստ նրա՝ դիրքից մինչև հայկական ճանապարհներից մեկը ընդամենը շուրջ 200 մետր է։

Թաթոյանի գնահատմամբ՝ այդ դիրքի նպատակը ոչ միայն քաղաքացիական բնակավայրերի վրա ճնշում գործադրելն է, այլև հայ զինվորականների նկատմամբ սպառնալիք ստեղծելը։ Նա նաև նշել է, որ դիրքն ամրացված է, այնտեղ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, տեղադրվել են արևային պանելներ և ստեղծվել են կայուն պայմաններ երկարաժամկետ տեղակայման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դարձել է Ասիական աշխարհամասի ամենահարուստ մարդը

Դարձել է Ասիական աշխարհամասի ամենահարուստ մարդը Sat, 19 Sep 2026 19:30:56 +0400 TikTok-ի հիմնադիր Չժան…

7 րոպե ago

Սպիտակում տոն է. քաղաքապետարանը խաշած «կուկուռուզ» է բաժանում

Սպիտակում տոն է. քաղաքապետարանը խաշած «կուկուռուզ» է բաժանում Sat, 19 Sep 2026 19:28:25 +0400 Latest…

9 րոպե ago

Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում

Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում Sat, 19 Sep 2026 19:15:37 +0400…

22 րոպե ago

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Sat, 19 Sep 2026 18:53:13…

45 րոպե ago

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից Sat, 19 Sep 2026 18:45:42 +0400…

52 րոպե ago

Երբեք չի եղել այսպես…

Երբեք չի եղել այսպես... Sat, 19 Sep 2026 18:39:45 +0400 Latest news from Secure News…

58 րոպե ago