Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Wed, 04 Mar 2026 14:15:47 +0400


Հայաստանը, իհարկե, Իրանի չափ մեծ ու ազդեցիկ պետություն չէ։ Բայց այստեղ հարցը տարածքի կամ ռազմական հզորության մասին չէ։ Խոսքը բարոյական ու հոգևոր հենքի մասին է։ Փոքրն ու մեծը համեմատելի են, երբ խոսքը արժեքների մասին է։

Երբ Հայաստանը՝ միահամուռ, գրեթե մեկ խոսափողի պես, Նիկոլ Փաշինյանին ասում էր, որ ինքը չի կարող հաղթել Եկեղեցուն, որովհետև Եկեղեցին համայն հայության կարմիր գիծն է, նա չլսեց։ Շարունակեց իր ճանապարհը՝ փորձելով ներկայացնել, թե Եկեղեցու դեմ չէ, այլ ընդամենը ցանկանում է փոխել կաթողիկոսին։ Սակայն սա պարզ մանիպուլյացիա էր․ հոգևոր առաջնորդին թիրախավորելը նույնն է, ինչ կառույցի սրտին հարվածելը։

Նրան թվում էր, թե կաթողիկոսին անվանարկելը կամ փոխելը ժամերի ու օրերի հարց է։ Բայց խոփը քարի դեմ առավ։ Սրբազանների ձերբակալությունները, ճնշումները, հրապարակային հարձակումները չկոտրեցին Եկեղեցուն։ Որովհետև Եկեղեցին միայն վարչական կառույց չէ։ Այն հավատքի և ինքնության համակարգ է, որը չի փլվում հրահանգով։

Նմանատիպ պատկեր տեսանք նաև Իրանում։ Երբ արտաքին հակառակորդը գրոհեց հոգևոր առաջնորդի դեմ՝ ենթադրելով, թե նրա մահը կհանգեցնի պետության մասնատման, քայքայման, կորուստի։ Հաշվարկը նույնն էր՝ կտրել գլուխը, և մարմինը կփլվի։ Բայց իրականությունն այլ էր։ Երբ հարվածը ուղղվում է հոգևոր սիմվոլին, հասարակությունը ոչ թե մասնատվում է, այլ հաճախ համախմբվում։

Երկու դեպքում էլ պարզ է մեկ բան․ հոգևոր առաջնորդը պարզապես պաշտոնյա չէ։ Նա հոտի շունչն է, հավատքի խորհրդանիշը, ազգային ինքնության առանցքը։ Նրա վրա գրոհելը նշանակում է փորձել կոտրել ոչ թե անձին, այլ ամբողջականությունը։ Իսկ այդ դեպքում մարմինը բնազդաբար դիմադրում է։

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի ուշադիր հետևել Իրանում հոգևոր առաջնորդի դեմ իրականացված գործողություններից հետո ծավալվող զարգացումներին։ Հասկանալ, որ հոգևոր հիմքի վրա կառուցված համակարգերը չեն քանդվում միայն անձի դեմ արշավով։ Երբ հարվածը ընկալվում է որպես սրբության դեմ ոտնձգություն, նույնիսկ թուլացած, հուսահատված, «մեռած» թվացող ազգը կարող է ոտքի կանգնել։

Որովհետև հավատքը քաղաքական հաշվարկ չէ։ Եվ հոգևոր առաջնորդի դեմ պայքարը երբեք միայն անձի դեմ պայքար չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափակումները ի զորու չեն լռեցնել մեր ձայնը

Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափակումները ի զորու չեն լռեցնել մեր ձայնը Wed, 04 Mar 2026 19:04:10…

10 րոպե ago

Դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը

Դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը Wed, 04 Mar 2026 19:00:09 +0400 Եվրամիության մի շարք երկրներ…

14 րոպե ago

Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է

Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է Wed, 04 Mar 2026 18:57:02 +0400 Քիչ առաջ ֆեյսբուքը…

17 րոպե ago

Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում

Ալիեւը սգո մատյանում ցավակցական գրառում է անում, Փաշինյանը` թմբուկ նվագում Wed, 04 Mar 2026 18:45:26…

28 րոպե ago

За «пять минут» до выборов Серж Саргсян реанимирует тему импичмента

За «пять минут» до выборов Серж Саргсян реанимирует тему импичмента Wed, 04 Mar 2026 18:45:01…

29 րոպե ago

Երկաթուղային կայարան են հանել վաճառքի

Երկաթուղային կայարան են հանել վաճառքի Wed, 04 Mar 2026 18:30:22 +0400 Ռուսաստանում պաշտոնապես վաճառքի է…

43 րոպե ago