Վտանգավոր ինչ խնդիրներ կարող է առաջացնել ճարպակալումը
Wed, 04 Mar 2026 15:30:42 +0400
Ճարպակալման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 4-ին՝ մարդկանց իրազեկելու ճարպակալման, դրա առողջական ռիսկերի և կանխարգելիչ միջոցառումների մասին:
Մարդիկ կարծում են, որ քաշի ավելացումը գեղեցկության խնդիր է, սակայն այս հարցի վերաբերյալ անտեղյակությունը և իրազեկվածության պակասը կարող են հանգեցնել բարդ քրոնիկ հիվանդության։
Նյութափոխանակության խանգարումները նկատվում են բոլոր տարիքային խմբերում, ուստի 2026 թվականի Ճարպակալման համաշխարհային օրը կարևոր է հիշեցում է, որ ժամանակին բուժումը և կենսակերպի փոփոխությունները կարող են կանխել հետագա հնարավոր բարդությունները:
Ամեն տարի նոր թեմա է ընտրվում Ճարպակալման համաշխարհային օրվա համար: 2026 թվականի Ճարպակալման համաշխարհային օրվա թեման կենտրոնացած է «8 միլիարդ պատճառ ճարպակալման դեմ գործելու համար» գաղափարի շուրջ: Հիմնականում գաղափարն այն է, որ քանի որ աշխարհում կա ավելի քան 8 միլիարդ մարդ, ապա կա 8 միլիարդ պատճառ ճարպակալումը որպես համաշխարհային առաջնահերթություն դիտարկելու համար:
Ճարպակալումն ինքնին բարդ խնդիր է, բայց այն կարող է նաև այլ առողջական խնդիրներ առաջացնել, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, հոդերի ախտահարումը, անպտղությունը և քաղցկեղի որոշ տեսակներ:
Մինչև 2035 թվականը, կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կեսը՝ մոտ 4 միլիարդ մարդ, կապրի ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։
Սա միայն մեծահասակների խնդիր չէ։ Մանկական ճարպակալումը արագորեն աճում է. դպրոցական տարիքի երեխաների շրջանում այդ ցուցանիշը 1975 թվականից ի վեր աճել է գրեթե հինգ անգամ առավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Մանկության շրջանում առաջացած ճարպակալումը հաճախ շարունակվում է նաև չափահաս տարիքում՝ մեծացնելով լուրջ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը։
Ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրը մի շարք նախապայմաններ ունի, ինչպիսիք են աղքատությունը, խարանը, կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունը, առողջ սննդի սահմանափակ մատչելիությունը և առողջ ապրելակերպին չաջակցող միջավայրերը՝ այս ամենն ազդում է կյանքի ընթացքում ռիսկի և արդյունքների վրա։ Գրեթե 1 միլիարդ մարդ, այդ թվում՝ ավելի քան 400 միլիոն դպրոցական տարիքի երեխաներ, արդեն ապրում են ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ. կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականն այդ թիվը կհասնի 4 միլիարդի։
Ամեն տարի ոչ վարակիչ հիվանդություններից 1.7 միլիոն վաղաժամ մահերը պայմանավորված են ավելորդ քաշով և ճարպակալմամբ: Ըստ վիճակագրական տվյալների 2025 թվականին 400 միլիոնից ավելի երեխա և դեռահաս ունեցել է ավելցուկային քաշ կամ ճարպակալում:
Կանխատեսումների համաձայն 2030 թվականին ավելորդ քաշի և ճարպակալման համաշխարհային տնտեսական բեռը կկազմի 3.23 տրիլիոն դոլար:
Կանխատեսվում է, որ մինչև 2035 թվականը աշխարհի բնակչության կեսից ավելին (2 մարդուց 1-ը) կապրի ավելորդ քաշով և ճարպակալմամբ։
Այսօր ավելի քան 1 միլիարդ մարդ արդեն իսկ ապրում է ճարպակալմամբ։
Ճարպակալումը քրոնիկ առողջական վիճակ է, որը հայտնաբերվում է, երբ մարդը կուտակում է ավելորդ ճարպ, և դա սկսում է վնասել նրա ընդհանուր առողջությանը: Այն հայտնաբերելու համար մասնագետները վերլուծում են մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), իրանի շրջագիծը և նյութափոխանակության գնահատման արդյունքները: Սա շատ տարբեր է ժամանակավոր քաշի ավելացումից. ճարպակալումը առաջանում է հորմոնալ, գենետիկ, վարքային և շրջակա միջավայրի գործոններից։
Եթե ճարպակալումը երկար ժամանակ անտեսվի, այն կարող է ազդել այլ օրգանների վրա՝ էլ ավելի բարդացնելով իրավիճակը։
Ճարպակալման հիմնական պատճառներն են՝
. Ժառանգականություն
. Հորմոնալ անհավասարակշռություն
. Նյութափոխանակության դանդաղում
. Ֆիզիկական շարժունակության նվազում
. Անառողջ սննդակարգ
. Քնի խանգարում
. Դեղերի կողմնակի ազդեցություններ
Մարդկանց մեծ մասն անտեսում է ճարպակալման ախտանիշները՝ կարծելով, որ դա կոսմետիկ խնդիր է։ Չափազանց անուշադրությունը կարող է առաջացնել.
. 2-րդ տիպի շաքարային դիաբետ
. Արյան բարձր ճնշում
. Սրտի իշեմիկ հիվանդություն.
. Լյարդի ճարպային հիվանդություն
. Օստեոարթրիտ
. Քնի ապնոէ
. Բեղմնավորման բարդություններ
. Որոշակի քաղցկեղներ:
Ճարպակալման կանխարգելումը սկսվում է կենսակերպի փոփոխությունից և առողջության ժամանակին մոնիթորինգից՝ պարբերաբար ստուգումների միջոցով։
. Հավասարակշռված և առողջ սննդակարգ
. Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
. Առողջության պարբերաբար ստուգումներ
. Անառողջ սննդի սահմանափակում
. Լիարժեք քուն և սթրեսի կառավարում
. Իրազեկության բարձրացում:
Սովորաբար, ճարպակալումը բուժվում է կենսակերպի հիմնական փոփոխություններով, սակայն բժշկական միջամտությունը դառնում է անհրաժեշտ, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) 35 կամ ավելի բարձր է՝ ուղեկցող առողջական խնդիրների հետ մեկտեղ, կամ 40 կամ ավելի բարձր: 40-ին հավասար կամ ավելի ՄԶԻ-ն կոչվում է նաև հիվանդագին ճարպակալում:
2026 թվականի ճարպակալման համաշխարհային օրը գործողության կոչ է աշխարհի 8 միլիարդ բնակչության համար, յուրաքանչյուրիս համար։