Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)

Wed, 04 Mar 2026 17:38:02 +0400


Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:

Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:

Տարածքում տնկվելու է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ և կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաև փոքր բեմ՝ ամֆիթատրոնով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։

Այգին վերաիմաստավորվելու է նոր բովանդակությամբ, միևնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն ձևավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։

«Ակբա բանկը նշում է 30-ամյակը. մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և սա Երևանի հետ կապված մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից և ավելի սիրված վայր դառնա երևանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից, բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները, կանաչ հատվածի պահպանումը, նաև նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այս նախագիծը մենք իրականացնում ենք Ակբա բանկի գործընկերների հետ, և սա, կարելի է ասել, մատների վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից: Ակբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այս այգում և նաև համաֆինանսավորել այգու վերակառուցումը։ Ըստ այդ նախագծի, կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար և կարծում եմ` սա շատ կարևոր օրինակ է մասնավոր մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաև շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը։ Կարծում եմ` Ակբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով շատ մեծ դերակատարում ֆիքսեց քաղաքի նկատմամբ։ Եվ ես, և երևանցիները, շատ շնորհակալ ենք ձեզ այդ մոտեցման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են», «Ախպորդ փառքին նախանձելով մնացիր նրա ստվերում, չկայացած էգ». քոմենթներ

«Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են», «Ախպորդ փառքին նախանձելով մնացիր…

10 րոպե ago

Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին

Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին Wed, 04 Mar 2026 21:00:55 +0400 Հայ մեծանուն…

24 րոպե ago

Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Wed, 04 Mar 2026…

34 րոպե ago

«Я чувствую себя исследователем XIX века: всё это бремя лежит на плечах лишь нескольких человек» – Гамлет Петросян

«Я чувствую себя исследователем XIX века: всё это бремя лежит на плечах лишь нескольких человек»…

40 րոպե ago

Եկեք բանակը քանդենք, սահմանապահներին տուն ուղարկենք, բոլոր ռեսուրսներն ուղղենք ոստիկանությանը

Եկեք բանակը քանդենք, սահմանապահներին տուն ուղարկենք, բոլոր ռեսուրսներն ուղղենք ոստիկանությանը Wed, 04 Mar 2026 20:45:00…

40 րոպե ago

Ովքեր են հանդես գալու Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ խաղաղությունում»

Ովքեր են հանդես գալու Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ խաղաղությունում» Wed, 04 Mar 2026 20:30:31 +0400…

54 րոպե ago