Երկաթուղային կայարան են հանել վաճառքի

Երկաթուղային կայարան են հանել վաճառքի

Wed, 04 Mar 2026 18:30:22 +0400


Ռուսաստանում պաշտոնապես վաճառքի է հանվել Մոսկվայի Ռիժսկի երկաթուղային կայարանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական երկաթուղիներ» ընկերության՝ անշարժ գույքի իրացման եւ վարձակալության բաժնի տարածած հայտարարությունից։ Ակտիվի արժեքը կազմում է ավելի քան 4 միլիարդ ռուբլի։ Իրացումը կատարվելու է բաց աճուրդային վաճառքի միջոցով։ Կայարանի ընդհանուր մակերեսը կազմում է 3,9 հազար քառակուսի մետր։ Կայարանի շենքը հանդիսնաում է մշակութային ժառանգության մաս եւ պատրաստ է լիովին՝ շահագործման համար։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ այն հիանալի լուծում կարող է լինել ներդրողների համար, ովքեր ցանկանում են մշտական եւ կայուն եկամուտներ ունենալ։ Կայարանի շենքը կառուցվել է 1901 թվականին պետերբուրգցի ճարտարապետ Բրժոզովսկու նախագծով։ Ռիժսկի կայարանի վաճառքի որոշումը կառավարությունը կայացրել էր այս տարվա փետրվարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ

«Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Wed, 25 Mar 2026 08:20:00 +0400 Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել Wed, 25 Mar 2026 08:15:05 +0400 Նախորդ շաբաթ Նիկոլ…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ Wed, 25 Mar 2026 08:10:29 +0400 Խորհրդարանը երեկ քննարկեց…

40 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել Wed, 25 Mar 2026 08:05:00 +0400 Մեր…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան

«Հրապարակ»․ Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան Wed, 25 Mar 2026 08:00:38 +0400 Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն…

49 րոպե ago

Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան

Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան Tue, 24 Mar 2026 23:45:43 +0400 «Ֆաշիստները պարտադրում էին…

9 ժամ ago