Երկաթուղային կայարան են հանել վաճառքի
Wed, 04 Mar 2026 18:30:22 +0400
Ռուսաստանում պաշտոնապես վաճառքի է հանվել Մոսկվայի Ռիժսկի երկաթուղային կայարանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական երկաթուղիներ» ընկերության՝ անշարժ գույքի իրացման եւ վարձակալության բաժնի տարածած հայտարարությունից։ Ակտիվի արժեքը կազմում է ավելի քան 4 միլիարդ ռուբլի։ Իրացումը կատարվելու է բաց աճուրդային վաճառքի միջոցով։ Կայարանի ընդհանուր մակերեսը կազմում է 3,9 հազար քառակուսի մետր։ Կայարանի շենքը հանդիսնաում է մշակութային ժառանգության մաս եւ պատրաստ է լիովին՝ շահագործման համար։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ այն հիանալի լուծում կարող է լինել ներդրողների համար, ովքեր ցանկանում են մշտական եւ կայուն եկամուտներ ունենալ։ Կայարանի շենքը կառուցվել է 1901 թվականին պետերբուրգցի ճարտարապետ Բրժոզովսկու նախագծով։ Ռիժսկի կայարանի վաճառքի որոշումը կառավարությունը կայացրել էր այս տարվա փետրվարին։