11 ժամ ապօրինի պահել են կալանավայրում

11 ժամ ապօրինի պահել են կալանավայրում

Wed, 04 Mar 2026 19:45:00 +0400


Երեկ տեղեկացրել էինք, որ ուրբաթ օրվանից Վահագն Չախալյանի ինքնազգացողությունը վատացել է՝ երիկամի քարը շարժվել է եւ նա շտապ բուժօգնության կարիք ունի։ Սակայն կալանավայրի ադմինիստրացիան բժիշկ չի հրավիրել, ՔԿՀ բժիշկն ընդամենը ցավազրկող է ներարկել, իսկ վիճակը գնալով վատացել է։ Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը, ասելով, որ նոր է դուրս եկել կալանավայրից, պահանջել է, որ պատշաճ բուժօգնություն ցուցաբերեն։ Նա ասել էր, որ վաղը` այսինքն, այսօր Չախալյանին կազատեն ՔԿՀ-ից եւ նա կտեղափոխվի տնային կալանքի, սակայն մեկ ամբողջ օր այդ վիճակում մարդուն չի կարելի թողնել, դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների` «18 արդարների» գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել էր Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքով։

Այսօր մենք կրկին կապ հաստատեցինք փաստաբան Վրեժ Խաչիկյանի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ վիճակում է Չախալյանը և ե՞րբ կալանավայրից կգնա տուն: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեծ կրակի մեջ ենք ընկել: Ուրբաթ երեկոյան Չախալյանի ցավերը սկսվեցին, նոր միայն երեքշաբթի օրը հետազոտել են նրան: Աբսուրդն այն է, որ մարդուն առավոտյան 10:30 պետք է ազատ արձակեին, որպեսզի գնար տուն` տնային կալանքի, բայց դատավորը գրել է ներառյալ մարտի չորսը: Օրենքով պետք է արդեն նա տանը լիներ, սակայն ստացվում է, որ 11 ժամ ավել է մնալու Քրեակատարողականում: Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ, նրանք էլ չեն հասկանում, թե օրենքը ինչ է ասում: Փաստացի մարդուն 11 ժամ ապօրինի պահում են կալանավայրում: Երեկվա դրությամբ նա ցավերի մեջ էր», – ասաց փաստաբանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան

Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան Tue, 24 Mar 2026 23:45:43 +0400 «Ֆաշիստները պարտադրում էին…

8 ժամ ago

Արագածոտնի Թեմը հայտարարել է միասնական ժամերգության մասին

Արագածոտնի Թեմը հայտարարել է միասնական ժամերգության մասին Tue, 24 Mar 2026 23:30:33 +0400 Արագածոտնի Թեմը…

8 ժամ ago

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Tue, 24 Mar…

9 ժամ ago

Իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու, հիասթափության շեշտադրումներ․ իրանագետ

Իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու, հիասթափության շեշտադրումներ․ իրանագետ Tue, 24 Mar 2026 23:00:16 +0400…

9 ժամ ago

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ. հայտարարություն

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ. հայտարարություն Tue, 24…

9 ժամ ago

Բացահայտվել է Էյնշտեյնի տաղանդի գաղտնիքը․ ուսումնասիրել են մեծ գիտնականի ուղեղը

Բացահայտվել է Էյնշտեյնի տաղանդի գաղտնիքը․ ուսումնասիրել են մեծ գիտնականի ուղեղը Tue, 24 Mar 2026 22:30:01…

9 ժամ ago