11 ժամ ապօրինի պահել են կալանավայրում

11 ժամ ապօրինի պահել են կալանավայրում

Wed, 04 Mar 2026 19:45:00 +0400


Երեկ տեղեկացրել էինք, որ ուրբաթ օրվանից Վահագն Չախալյանի ինքնազգացողությունը վատացել է՝ երիկամի քարը շարժվել է եւ նա շտապ բուժօգնության կարիք ունի։ Սակայն կալանավայրի ադմինիստրացիան բժիշկ չի հրավիրել, ՔԿՀ բժիշկն ընդամենը ցավազրկող է ներարկել, իսկ վիճակը գնալով վատացել է։ Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը, ասելով, որ նոր է դուրս եկել կալանավայրից, պահանջել է, որ պատշաճ բուժօգնություն ցուցաբերեն։ Նա ասել էր, որ վաղը` այսինքն, այսօր Չախալյանին կազատեն ՔԿՀ-ից եւ նա կտեղափոխվի տնային կալանքի, սակայն մեկ ամբողջ օր այդ վիճակում մարդուն չի կարելի թողնել, դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների` «18 արդարների» գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել էր Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքով։

Այսօր մենք կրկին կապ հաստատեցինք փաստաբան Վրեժ Խաչիկյանի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ վիճակում է Չախալյանը և ե՞րբ կալանավայրից կգնա տուն: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեծ կրակի մեջ ենք ընկել: Ուրբաթ երեկոյան Չախալյանի ցավերը սկսվեցին, նոր միայն երեքշաբթի օրը հետազոտել են նրան: Աբսուրդն այն է, որ մարդուն առավոտյան 10:30 պետք է ազատ արձակեին, որպեսզի գնար տուն` տնային կալանքի, բայց դատավորը գրել է ներառյալ մարտի չորսը: Օրենքով պետք է արդեն նա տանը լիներ, սակայն ստացվում է, որ 11 ժամ ավել է մնալու Քրեակատարողականում: Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ, նրանք էլ չեն հասկանում, թե օրենքը ինչ է ասում: Փաստացի մարդուն 11 ժամ ապօրինի պահում են կալանավայրում: Երեկվա դրությամբ նա ցավերի մեջ էր», – ասաց փաստաբանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն Mon, 26 Oct 2026 13:09:41 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ…

10 րոպե ago

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին Mon, 26 Oct 2026 13:05:56 +0400 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի…

14 րոպե ago

Մոլորված «հովվին» հետ տվեցին

Մոլորված «հովվին» հետ տվեցին Mon, 26 Oct 2026 13:02:26 +0400 Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար…

17 րոպե ago

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով Mon, 26 Oct 2026 13:00:55…

19 րոպե ago

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան Mon, 26 Oct 2026 13:00:02 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան…

20 րոպե ago

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը Mon, 26 Oct 2026 12:56:59 +0400 Երևանի քաղաքապետարանը նախատեսում…

23 րոպե ago