Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք

Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք

Wed, 04 Mar 2026 20:19:47 +0400


Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,- գրել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Իրավունքի վախճանը» այլևս ոչ թե վերնագիր, այլ իրականություն է

«Իրավունքի վախճանը» այլևս ոչ թե վերնագիր, այլ իրականություն է Fri, 28 Aug 2026 14:16:49 +0400…

7 րոպե ago

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու Fri, 28 Aug 2026 14:15:13 +0400 Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ…

9 րոպե ago

Ինչ է սպասվում ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին․ մանրամասներ

Ինչ է սպասվում ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին․ մանրամասներ Fri, 28 Aug 2026 14:13:46 +0400 Կրթության ոլորտում…

10 րոպե ago

Ինչ են կարդալու այս տարի․ ինչ փոփոխություններ են սպասվում

Ինչ են կարդալու այս տարի․ ինչ փոփոխություններ են սպասվում Fri, 28 Aug 2026 13:58:38 +0400…

25 րոպե ago

Դասագրքերից կհանվե՞ն պատմական Հայաստանին վերաբերող թեմաները. ինչ է ասում նախարարը

Դասագրքերից կհանվե՞ն պատմական Հայաստանին վերաբերող թեմաները. ինչ է ասում նախարարը Fri, 28 Aug 2026 13:50:18…

34 րոպե ago

Դիլիջանի կենտրոնում, շենքի տակ աղբանոց է

Դիլիջանի կենտրոնում, շենքի տակ աղբանոց է Fri, 28 Aug 2026 13:45:26 +0400 Դիլիջանի բնակչուհի Նաիրա…

38 րոպե ago