Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք

Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք

Wed, 04 Mar 2026 20:19:47 +0400


Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,- գրել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են Wed, 04 Mar 2026 23:59:37 +0400 Եվրոպական Միություն գաղթելու հայտերը…

24 րոպե ago

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել Wed, 04 Mar 2026 23:45:00 +0400 Ռուսաստանում հանցագործներին պատժելու…

38 րոպե ago

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում Wed, 04 Mar 2026 23:30:35 +0400 Louis Vuitton-ը կթողարկի…

53 րոպե ago

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции»

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции» Wed, 04 Mar…

1 ժամ ago

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում Wed, 04…

1 ժամ ago

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան Wed, 04 Mar…

1 ժամ ago