Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին

Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին

Wed, 04 Mar 2026 21:00:55 +0400


Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը մշտապես եղել է օտարազգի մշակույթի եւ արվեստի գործիչների ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ նրա մասին հետաքրքիր հուշեր, տպավորություններ, զրույցներ կարելի է գտնել բազմաթիվ օտարազգի արվեստագետների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների հուշերում։ Ահա դրանցից մեկը։

1928-ի մայիսին Երեւան է ժամանում Անդրեյ Բելին։ Հետեւում Թիֆլիսն էր ու անցած երկար ճանապարհը։ Առջեւում Էջմիածինն ու Արարատն էին եւ, իհարկե՝ հանդիպումը Մարտիրոս Սարյանի հետ։ Նա սոսկ միայն նկարիչ չէր, այլ՝ մեկը, որը կարողանում էր մարդկանց սովորեցնել տեսնել իր ձեւով։ Սարյանի հետ հանդիպումը թերեւս այն հանգրվանն էր, որը վճռելու էր, թե Բելիի այցելությունն ինչպես էր հանձնվելու թղթին՝ որպես փորձառություն եւ հուշագրություն։ Բելին Հայաստան էր ժամանում որպես գրող, որը կարողանում է ոչ միայն դիտել, այլ նաեւ՝ տեսնել։
«Հայաստան» հատորում ամփոփ­ված նրա հիշողություններում, ակնարկներում եւ նամակներում Սարյանը հառնում է ոչ թե որպես նկարագրային օբյեկտ, այլ՝ որպես ուղեկցող։ Նրա հետ է Բելին կարողանում կարդալ քաղաքը, բնապատկերներն ու գույները։ «Գեղանկարչությունը տեսնելու արվեստն է»,- մեջբերում է Բելին Պետրով-Վոդկինին։ Սակայն հենց Սարյանն է, որ այդ սկզբունքը, որպես կենդանի զբոսանք երեւանյան այն ժամանակվա նեղլիկ փողոցներով, կյանքի է կոչում գրողի համար։ Սարյանը Բելիի համար մի ողջ պատկերասրահ էր՝ կերպարվեստի «ալֆան ու օմեգան», որտեղ գույները բռնկվում են վառ առկայծումով եւ հյուսում տեսական բնապատկերների խստաբարո սինթեզները՝ բարձրացված մինչեւ սխեմա-պատկեր համակարգ, որով գիտակցության մեջ դաջվում է Արեւելքը՝ առհասարակ։ Սարյանի գործերը ե՛ւ նախատիպային են ընկալվում ռուս արվեստագետի կողմից, եւ վառ կենցաղ պատկերում։ Դրանցում հատվում են նատուրալիզմն ու ռոմանտիկան՝ փիլիսոփայական հայացքով, որը կարողանում է ոչ միայն դիտել, այլ նաեւ տեսնել, կարդալ խորհրդանշաններում ամփոփվածն ու երեւակայությունը։ Բելին խոստովանում է, որ երկու օր Հայաստանում շրջելուց հետո սկսել է Հայաստանը տեսնել ու զգալ Սարյանի կտավներով եւ հետո իր տեսածն ու զգացածը դուրս է բերել պատկերասրահի դահլիճներից, տարել սար ու դաշտեր, որպեսզի նկարչի կողմից իրեն ուսուցանված «տեսնելու արվեստը» զարգացնի այնտեղ, ինչպես Պետրով-Վոդկինն է արձանագրել, թե «գեղանկարչությունը գիտություն է՝ տեսնելու մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպասվում են հորդառատ անձրևներ

Սպասվում են հորդառատ անձրևներ Sun, 14 Jun 2026 15:00:29 +0400 Հունիսի 14-16-ը՝ գիշերը և կեսօրից…

18 րոպե ago

Ի՞նչ է նախատեսել Թրամփն իր 80-ամյակի առթիվ

Ի՞նչ է նախատեսել Թրամփն իր 80-ամյակի առթիվ Sun, 14 Jun 2026 14:45:01 +0400 ԱՄՆ նախագահ…

34 րոպե ago

Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից

Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Sun, 14 Jun 2026 14:31:52 +0400 ԱՐՏԱՀԵՐԹ…

47 րոպե ago

Կա մի հարց, որը հետընտրական Հայաստանում գրեթե ոչ ոք չի տալիս

Կա մի հարց, որը հետընտրական Հայաստանում գրեթե ոչ ոք չի տալիս Sun, 14 Jun 2026…

48 րոպե ago

Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու

Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Sun, 14 Jun 2026 14:15:11…

1 ժամ ago

Փախե՛ք Կիևից. Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկին

Փախե՛ք Կիևից. Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկին Sun, 14 Jun 2026 14:00:56 +0400 Չեռնոբիլի…

1 ժամ ago