Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Wed, 04 Mar 2026 20:51:01 +0400


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը և այդ իրավիճակում ՀՀ գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության և սահմանադրական կարգի համար։

Մենք հստակ հայտարարում ենք․ եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար և ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական և հակապետական վարքագիծ դրսևորած ռեժիմին։

Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության և քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է՝ հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։
Ելնելով դրանից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։

Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը՝ մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։

Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ և կասեցնել ներկայիս ոչ ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։
Հայաստանի ապագան չի կարող կախված մնալ այն ռեժիմից, որը ոտնահարում է սեփական պատմությունն ու հավատը, լքում է օտար գերության մեջ հայտնված իր զավակներին, հարվածում է երկրի անվտանգությանը և վախենում է սեփական ժողովրդի կամարտահայտությունից։
Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությan gw8]adi8 ma8min

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են

ԵՄ գաղթողները զգալիորեն նվազել են Wed, 04 Mar 2026 23:59:37 +0400 Եվրոպական Միություն գաղթելու հայտերը…

42 րոպե ago

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել

Հանցագործներին պատժելու նոր ձեւ են գտել Wed, 04 Mar 2026 23:45:00 +0400 Ռուսաստանում հանցագործներին պատժելու…

57 րոպե ago

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում

Հատուկ զատկական շոկոլադե կոնֆետներ են արտադրում Wed, 04 Mar 2026 23:30:35 +0400 Louis Vuitton-ը կթողարկի…

1 ժամ ago

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции»

«Давайте развалим армию, отправим пограничников по домам и направим все ресурсы полиции» Wed, 04 Mar…

1 ժամ ago

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում

Ոչ մեկին չեմ ուղղորդել, որ գան աճուրդին մասնակցեն` իմ վրա շառ են անում Wed, 04…

1 ժամ ago

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան

Նորապսակների  2 և ավել երեխա ունեցողների և արցախցիների համար 20000 մատչելի բնակարան Wed, 04 Mar…

2 ժամ ago