Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Wed, 04 Mar 2026 22:15:00 +0400


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։

Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված երեք բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյան

Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Ծառուկյան Fri, 27 Mar…

14 րոպե ago

«Հրապարակ». Սա ոչ այլ ինչ է, քան վերջնական դիկտատուրայի հաստատում Հայաստանում

«Հրապարակ». Սա ոչ այլ ինչ է, քան վերջնական դիկտատուրայի հաստատում Հայաստանում Fri, 27 Mar 2026…

16 րոպե ago

ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Ռյուտե

ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Ռյուտե Fri, 27 Mar 2026 12:43:15 +0400 ՆԱՏՕ-ն…

18 րոպե ago

Փաշինյանն ընտրել է երկրորդ ճանապարհը

Փաշինյանն ընտրել է երկրորդ ճանապարհը Fri, 27 Mar 2026 12:38:17 +0400 «Եթե քաղաքական գործչի քաղաքականության…

23 րոպե ago

Էկոպարեկների ՔՊ-ական պետը խուսափում է հարցերից

Էկոպարեկների ՔՊ-ական պետը խուսափում է հարցերից Fri, 27 Mar 2026 12:33:22 +0400 Latest news from…

28 րոպե ago

Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում

Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում Fri, 27 Mar 2026 12:30:42 +0400…

30 րոպե ago