Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Wed, 04 Mar 2026 22:15:00 +0400


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։

Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված երեք բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել Wed, 25 Nov 2026 12:15:57 +0400 Նոյեմբերի 29-ին…

12 րոպե ago

«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի

«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի Wed, 25 Nov 2026 11:45:00…

43 րոպե ago

Ես էդպիսի բա՞ն եմ ասել. Ինչպես է Փաշինյանը ինքն իրեն հակասում

Ես էդպիսի բա՞ն եմ ասել. Ինչպես է Փաշինյանը ինքն իրեն հակասում Wed, 25 Nov 2026…

59 րոպե ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սկանդալային գործով նիստը շարունակվում է

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սկանդալային գործով նիստը շարունակվում է Wed, 25 Nov 2026 11:24:12 +0400 Latest…

1 ժամ ago

«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի

«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի Wed, 25 Nov 2026 11:15:22…

1 ժամ ago

Փաշինյանը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման

Փաշինյանը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման Wed, 25 Nov 2026 11:01:40 +0400 Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com…

1 ժամ ago