«Հրապարակ»․ Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»

«Հրապարակ»․ Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»

Thu, 05 Mar 2026 08:00:13 +0400


Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել Հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Բանն այն է, որ եթե նոր անդամով համալրվի Հանձնաժողովը, ապա պետք է նախագահ ընտրեն։ Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել», որը, իշխանականների հավաստմամբ, ոլորտի պրոֆեսիոնալ է: Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին

Ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության պահանջներին Wed, 01 Jul 2026 11:51:22 +0400 Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների…

10 րոպե ago

Ինչ ակնկալիքներ կան ՍԴ-ից

Ինչ ակնկալիքներ կան ՍԴ-ից Wed, 01 Jul 2026 11:48:24 +0400 Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման…

13 րոպե ago

ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան

ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան Wed,…

15 րոպե ago

«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հայերենում չկա

«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հայերենում չկա Wed, 01 Jul 2026 11:45:32 +0400 Նիկոլ…

16 րոպե ago

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Հարութ Սասունյան

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Հարութ Սասունյան Wed, 01 Jul…

24 րոպե ago

ՍԴ-ն կայացնելու է էն վճիռը, որը գրելու է Նիկոլ Փաշինյանը

ՍԴ-ն կայացնելու է էն վճիռը, որը գրելու է Նիկոլ Փաշինյանը Wed, 01 Jul 2026 11:30:46…

31 րոպե ago