«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են

Thu, 05 Mar 2026 08:05:12 +0400


Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։ Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։ Մեզ ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել, ըստ գործող օրենքի` միայն դատարանի որոշմամբ է թույլատրվում գաղտնալսել, ուստի հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ դատախազությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երկրաշարժ՝ Հայաստանում

Երկրաշարժ՝ Հայաստանում Sat, 28 Mar 2026 15:15:11 +0400 Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը…

8 րոպե ago

Մարդկանց շտապ տարհանում են․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Մարդկանց շտապ տարհանում են․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում Sat, 28 Mar 2026 15:00:35 +0400 Ադրբեջանի…

23 րոպե ago

«Մոտենամ, ասեմ, որ ինքը դավաճան է»․ քաղաքացի

«Մոտենամ, ասեմ, որ ինքը դավաճան է»․ քաղաքացի Sat, 28 Mar 2026 14:55:55 +0400 «Նիկոլն ա…

28 րոպե ago

Մանիպուլյացիա․ «բարի» վարչապետը և կոպիտ ենթական

Մանիպուլյացիա․ «բարի» վարչապետը և կոպիտ ենթական Sat, 28 Mar 2026 14:45:35 +0400 Մինչ քաղաքագիտական ու…

38 րոպե ago

Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը

Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը Sat, 28 Mar 2026…

51 րոպե ago

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար

ԱԱԾ֊ի ուղղությամբ տղամարդը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել` ուշադրություն գրավելու համար Sat, 28 Mar 2026 14:15:30…

1 ժամ ago