«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը և, ըստ էության, մերժել է դատախազությանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
«Մեծ-մեծ» խոսելուց բացի Իրանի հարցում «մեծ ախորժակ» ունի Wed, 10 Jun 2026 14:00:21 +0400 ԱՄՆ…
#Ուղիղ․ Գոհար Մելոյանի մամուլի ասուլիսը Wed, 10 Jun 2026 13:50:20 +0400 Latest news from Secure…
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը Wed, 10 Jun 2026 13:50:11 +0400 Հարութ Սասունյան…
Իշխանության վերարտադրմանը ինչ կեղծիքներ են նախորդել Wed, 10 Jun 2026 13:45:26 +0400 Սկիզբը՝ այստեղ Կարեւոր…
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն Wed, 10 Jun 2026 13:36:08 +0400 «Մենք, ըստ էության,…
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը Wed, 10 Jun 2026…