Ի՞նչ ինստիտուցիոնալ

Ի՞նչ ինստիտուցիոնալ

Thu, 05 Mar 2026 09:23:04 +0400


ԱԺ հարցուպատասխանի ժամանակ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց՝ մենք ինստիտուցիոնալ երկիր ենք, ամեն կառույց զբաղվում է իր գործով։ Բայց մենք օրական բազմաթիվ փաստերի ենք առնչվում, որից երեւում է, որ մեր երկրում ոչ մի կառույց իր գործով զբաղված չէ, այդ թվում` վարչապետը: Օրինակ, ինչո՞ւ է կառավարության ղեկավարը զբաղվում Հայ առաքելական եկեղեցու գործերով, փորձում կաթողիկոսին փոխել, կարգալույծ արված եպիսկոպոսներին ճանաչում է որպես թեմերի առաջնորդներ, սրբազաններին հանցագործ է անվանում` առանց դատարանի որոշման։ Ինչո՞ւ է հայտարարում, որ կառավարությունն ինքն է, մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ կառավարության բոլորովին այլ բնորոշում կա: Ինչո՞ւ է միանձնյա աշխատավարձեր ու պարգեւավճարներ բաշխում, երբ օրենսդրությամբ դրա բաշխման բոլորովին այլ կարգ է սահմանված, ինչո՞ւ են որպես երկրի ղեկավար նշում Նիկոլ Փաշինյանին, երբ ՀՀ սահմանադրությամբ երկրի ղեկավարը` պետության գլուխը, հանրապետության նախագահն է։

Եթե ինստիտուցիոնալ երկիր ենք, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր կոպտորեն խախտում ՀՀ սահմանադրությունը, փակում դատարանների դռները, միջամտում քրեական վարույթներին, կառավարության նիստում ուղիղ հրահանգներ տալիս իրավապահ կառույցներին, sms-ներով աշխատանքից նախարար ու ԲԴԽ նախագահ ազատում, պահանջում, որ պատգամավորը վայր դնի մանդատը, հայտարարում, որ ԱԱԾ-ն իրավունք ունի «այցելել» եւ զրուցել հոգեւորականների հետ… Եվ այդ ամենի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

7 ժամ ago

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400 Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ…

8 ժամ ago

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

8 ժամ ago

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400…

8 ժամ ago

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո Fri, 14 Aug 2026 23:09:48 +0400 Latest news from…

9 ժամ ago

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից Fri, 14 Aug 2026 23:00:01 +0400 Կյանքի…

9 ժամ ago