«Հրապարակ». Միհրան Պողոսյանը եւ նրա ազգականները` իրավապահների թիրախում

«Հրապարակ». Միհրան Պողոսյանը եւ նրա ազգականները` իրավապահների թիրախում

Thu, 05 Mar 2026 09:45:03 +0400


2025-ի տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին տեղեկությունները, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականի` «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանի եւ նրա հարազատների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել․ «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ՝ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»։ Գործով նախաքննությունը 2 ամսում ավարտվել է, այժմ Տիգրան, Գեւորգ եւ Էդուարդ Հարությունյանները դատարանում են՝ մեղադրյալի աթոռին։ Ռուսաստանում գտնվող, առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, ՔՊ-ական իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին խստորեն քննադատող Միհրան Պողոսյանը եւս այս քրեական գործով անցնում է, թեպետ նա դատավարական կարգավիճակ չունի։

Ի՞նչ հարցում են մեղադրվում Հարությունյանները․ Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով, 2009 թ. մարտի 2-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն»: Գեւորգ Հարությունյանին նմանատիպ մեղադրանք է առաջադրվել, միայն օժանդակելու ժամկետն է այլ` «2012 թվականի հուլիսի 4-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատված»: Էդուարդ Հարությունյանին էլ է նույն մեղադրանքն առաջադրվել, որ նա օժանդակել է չարաշահելուն, «որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել»: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Փորձեցինք զրուցել Տիգրան Հարությունյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը նշեց՝ քանի որ այս քրգործի հետ կապված առաջին անգամ է իրեն լրագրող դիմում, չի կարող հարցերին պատասխանել, մինչեւ չհամաձայնեցնի իր պաշտպանյալի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Սերժ Սարգսյանը գնում է դատարան. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Սերժ Սարգսյանը գնում է դատարան. ինչ է սպասվում Thu, 05 Mar 2026 16:07:03 +0400…

14 րոպե ago

ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչին զգուշացրել է

ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչին զգուշացրել է Thu, 05 Mar 2026 16:00:27 +0400 ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում…

21 րոպե ago

Иран опровергает удар по аэропорту Нахчывана – заявление замглавы МИД

Иран опровергает удар по аэропорту Нахчывана - заявление замглавы МИД Thu, 05 Mar 2026 15:55:56…

25 րոպե ago

Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Վրաստանի տարածքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին․ Մաքգրեգոր

Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Վրաստանի տարածքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին․ Մաքգրեգոր Thu, 05 Mar 2026 15:50:45 +0400…

30 րոպե ago

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել Thu, 05 Mar 2026 15:39:55 +0400 Նախօրեին Նոյեմբերյան համայնքի Բերդավան…

41 րոպե ago

Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվել

Արշակ սրբազանն անհապաղ ազատ է արձակվել Thu, 05 Mar 2026 15:37:19 +0400 Արշակ սրբազանը կալանքից…

44 րոպե ago