Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը

Ինչպես է մանիպուլացվել  «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ ուտելու հետ կապված քննադատությունը

Thu, 05 Mar 2026 11:05:32 +0400


Լսում էի խորհրդարանում երեկվա հարցուպատասխանը, կապված Իրանի ռմբահարման առաջին օրը ՔՊ-ական ղեկավարության Արմավիրի ու Արարատի մարզ այցերի ժամանակ «պեռաշկի» ուտելու հետ։

Մեջբերում եմ բառացի վարչապետի պատասխանը. «Ինձ որ ասում եք պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երեւում, որ հացադուլ հայտարարած ու քուրց հագած վիճակում եք, ընչի գլխներիդ մոխիր լցրած չի… , կամ ինչու չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես, ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի հանրապետության քաղաքացիների կառավարության մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում, ընդհակառակը, քանի որ Հայաստանի հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է, եւ իմիջիայլոց, էդ ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ էդ ինստիտուտների գործունեության մասին հաղորդագրություններ են եղել …. »։ Պատասխանի ավարտը պատասխանողի ուսերի բարձրացում-իջեցմամբ, մարմնի լեզվի թարգմանությամբ՝ «էլ ինչու եք այդ հարցը տալիս, չեմ հասկանում»։

Դասական մանիպուլյացիոն պատասխան։

Իսկ հիմա հասկանանք, թե ինչպես է մանիպուլացվել «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ, հետո Թբիլիսիում՝ երաժշտական դեֆիլեով հանդես գալու հետ կապված քննադատությունը, այդ թվում իմ գրառումն այստեղ։

1. Խոսքը ուտել-չուտելու, մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալու իրավունքի մասին չէ։ Այլ այն մասին է, որ ՀՀ-ի համար գերկարեւոր երկրի դեմ ռազմական գործողության, այդ պայմաններում բազմաթիվ քաղաքացիական, այդ թվում՝ մանկական զոհերի ֆոնին ՖԲ-յան «կուկուռուզ փարթիով» չգիտեմ ում (սեփական հանրությանը, թե բոլորին) «սա մեզ չի վերաբերվում, սա իրենց զոհերն են» ուղերձ է հղվել։Չխոսենք, դրա բառի բուն իմաստով հակահիգիենիկ դրսեւորումների մասին։ «Մենք ձեզանից մեկն ենք» օպերացիան արդեն վաղուուուց կորցրել է իր «ցանկալի» ազդեցությունը, դրանք արդեն խիստ անընդունելիների, անընկալելիների շարքում են, սկսած 2020-ից, իհարկե, հանրության մի հատվածի շրջանում, հուսամ՝ մեծ, եւ ոչ միայն քաղաքականացված, այլեւ չքաղաքականացված մասնագիտական հատվածում։

2. Իսկ ո՞վ է պնդել, թե իրանյան իրադարձություններով մտահոգվածությունը պետք է հացադուլներով ու գլխին մոխիրներով դրսեւորովեին։ Իրանյան իրադարձություններն ամենաքիչը պետք է դրսեւորվեին ՀՀ գործող ղեկավարության ավելի զուսպ հանրային պահվածքով։ Կրկնում եմ հանրային, այսինքն՝ հանրությանը ներկայացվող ուղերձներով։

3. Ի՞նչ է նշանակում՝ դա հայտնվել է համացանցում։ Մի՞թե պայմանական ասած «պեռաշկի» ուտելու տեսանյութը պապարացիների, թշնամական դավադիրների արարքն է եղել, վարչապետի ՖԲ-յան էջի բովանդակություններն ո՞վ է կառավարում։ Մի՞թե ոչ ինքն անձամբ։ Գիտեմ, որ ինքն է դա անում։

Ու վերջում, համապատասխան հաղորդագրությունների մասին։
ա/ՀՀ ԱԳՆ ՖԲ-յան էջում առաջին օրը եղել է հաղորդագրություն այն մասին, որ իրադարձություններին հետեւում են, պատերազմական գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների համար եղել է տեղեկատվություն ինչպես պետք է կապվել երկրի տարբեր գերատոսչությունների հետ։

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություն եղել է երկու օր հետո։
բ/ ՀՀ ԱԽ նիստի մասին առաջին հաղորդագրությունը տարածվել է մարտի 1-ին, գործողության, սկանդալային ՖԲ-յան տեսանյութի հաջորդ օրը։
Եվ վերջում, վարչապետը հչեցնում է այն նույն հակափաստարկները, ինչ-որ մինչ այդ տարածում էին տարբեր ՖԲ-յան օգտատերեր։ Չխոսենք գործող կառավարությանը նրանց «ամեն ինչ ճիշտ եք անում» լոյալության մասին։ Նույն հիմնավորումներով։
Շնորհակալություն այսքանը կարդալու համար։
Այո, ու շնորհակալություն, որ տարածված տեսանյութերով ենք պրծել, թե՞ դեռ «ամեն ինչ առջեւում է»։ Ամեն ինչ, այդ թվում խայտառակվելու նշաձողը ուղիղ համեմատական է անձի, խմբի, ուժի դե ֆակտո պարկեշտության ու բարեվարքության հետ։

Լաուրա Բաղդասարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Thu, 05 Mar 2026 12:51:27 +0400 Latest news from Secure…

8 րոպե ago

Պարզվում է` երեխաների մահը կարող է պակաս ցավալի լինել, եթե նրանք հակառակ ճամբարից են

Պարզվում է` երեխաների մահը կարող է պակաս ցավալի լինել, եթե նրանք հակառակ ճամբարից են Thu,…

14 րոպե ago

Иран нанёс удары беспилотниками по Нахчывану

Иран нанёс удары беспилотниками по Нахчывану Thu, 05 Mar 2026 12:45:18 +0400 Иран нанёс удары…

14 րոպե ago

Պատերազմն արդեն մեր շեմի՞ն է․ ի՞նչ է կատարվում Նախիջևանում

Պատերազմն արդեն մեր շեմի՞ն է․ ի՞նչ է կատարվում Նախիջևանում Thu, 05 Mar 2026 12:42:32 +0400…

17 րոպե ago

Ով է կառավարության մոտից պեռաշկիով բերման ենթարկվածը

Ով է կառավարության մոտից պեռաշկիով բերման ենթարկվածը Thu, 05 Mar 2026 12:40:32 +0400 «Ազգային համաձայնություն»…

19 րոպե ago

Տուժածներ կան. մանրամասներ Ջրառատի հրդեհից

Տուժածներ կան. մանրամասներ Ջրառատի հրդեհից Thu, 05 Mar 2026 12:38:32 +0400 Այսօր գիշերը հրդեհ է…

21 րոպե ago