«Հրապարակ»․ Քավոր մարզպետը եւ կուսակից համայնքապետը սխալ տեղեկություններ հաղորդեցին Փաշինյանին

«Հրապարակ»․ Քավոր մարզպետը եւ կուսակից համայնքապետը սխալ տեղեկություններ հաղորդեցին Փաշինյանին

Thu, 05 Mar 2026 11:15:32 +0400


Ժամկետային զինծառայություն չանցած, 1990-ականների ազատամարտին, ապրիլյան պատերազմին չմասնակցած, սակայն 2016-ի մայիսին առաջնագծից 35 կմ հեռավորությամբ խրամատ փորելու մեկնած եւ դրա համար պաշտպանության նախարարության շնորհակալագրին արժանացած Նիկոլ Փաշինյանը մինչեւ 44-օրյա պատերազմը ուղիղ եթերում մուննաթ էր գալիս նրանց վրա, ովքեր կասկածում էին իր հրամանատարական ունակություններին: Իսկ պատերազմից հետո նա փորձեց արդարանալ, թե վարչապետը մարտ վարո՞ղ է։ Պարզ չէ՝ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, հեծանվո՞րդ, քաղաքացիներին Կիրանցի պատի մոտ ուղեկցող զբոսավա՞ր, ավտոբուսում նախարարների հետ հարցազրույց վարող լրագրո՞ղ, ոչ շնորհալի բանաստե՞ղծ, նորահայտ թմբուկահա՞ր, թե՞ լիազորությունների ու արտոնությունների մեծ ծավալով բռնապետ-վարչապետ։

Ինչպես երեւում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութից՝ մարտի 1-ին ՔՊ-ի առաջնորդը Դիլիջանում իջնում է ուրախ ավտոբուսից, ձնագնդիկներ սարքում, նետում իրեն տեսագրող օպերատորի վրա, դիլիջանցի մանուկներին է ձնագնդիկ խաղալու նուրբ արվեստը բացատրում։ Հետո իր դասընկեր, քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցնում է Դիլիջանի Գետափնյա փողոցի վերանորոգման մասին։ Իմանում է, որ այդ փողոցի ասֆալտի առաջին շերտը փռել են։ Հետո էլի քավոր մարզպետին ինչ-որ հարց է տալիս՝ փողոցի հետ կապված ուրիշ խնդիր կա՞։ Մարզպետն ասում է՝ ոչ։ Դրանից հետո Փաշինյանը հիշում է, որ այդ փողոցն իր մանկության հետ է կապված, երբ այն ժամանակ այցելում էր Դիլիջան։

Իսկ մարզպետը եւ Դիլիջանի համայնքապետը Գետափնյա փողոցի նորոգման մասին ճշմարտությունը չհայտնեցին վարչապետին, ապատեղեկացրին նրան։ Այդ փողոցի նորոգման հետ կապված բազում խնդիրներ կան: Նախ՝ սուբվենցիոն, մոտ 874 միլիոն դրամ արժեքով ծրագրի ժամկետն են խախտել։ Դեռ փետրվարի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի արել Դիլիջանի Գետափնյա փողոցի կառուցապատման, ասֆալտապատման, փողոցի հարակից մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքի, ծրագրի մեկնարկի, ավարտի ժամկետների ու այն մասին, թե ծրագրի նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ որքան շեղումներ կան։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում եւ մայթերի վերանորոգում սուբվենցիոն ծրագիրը ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել այն պայմանով, որ նախատեսված աշխատանքների 50 տոկոսի մեկնարկը կտրվի 2024 թվականին, մյուս 50 տոկոսինը՝ 2025 թվականին։ ՀՀ կառավարության 12․02․2026 թ․ թիվ 142-Ա որոշման համաձայն՝ նշված ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թ․ հունիսի 30-ը»։ Մարզպետը չի պատասխանել այն հարցերին, թե որքան է Դիլիջանի Գետափնյա փողոցի ասֆալտապատման, մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքը, երբ է եղել ծրագրի սկիզբը, ծրագրի նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ որքան տարբերություններ կան։

Իրականում, Գետափնյա փողոցի ծրագիրն իրականացվել է նախագծից շատ մեծ շեղումներով, որի մասին ես մեծ հոդված եմ գրել։ Նախկինում հրապարակում եմ արել նաեւ այն մասին, որ ՄԱԿ-ի էներգախնայողության ծրագրով Գետափնյա փողոցի բազմահարկ շենքերի արտաքին ջերմամեկուսացումն անորակ է արվել, որոշ շենքերի պատերից ջերմամեկուսացման շերտը թափվել է: Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը, փոխանակ ժամանակին վերահսկեր, որ այդ աշխատանքները որակով կատարվեին, մարտի 1-ին էներգախնայողության այդ ծրագրով հիացած Փաշինյանին զեկուցեց, որ շենքերի ջերմամեկուսացման գործն արած շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը խզել են եւ այդ կազմակերպությունը մտցել սեւ ցուցակ, պայմանագրով նախատեսվածից 20 միլիոն դրամ չեն վճարել։ Նիկոլ Փաշինյանին չհետաքրքրեցին Գետափնյա փողոցի կառուցապատման ծրագրի մանրամասները, ծրագրի արժեքը, ծրագրի ավարտը։ Նա երեւի չէր էլ հիշում, որ կառավարության 2026 թ․ փետրվարի 12-ի թիվ 142-Ա որոշման համաձայն՝ նշված ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել 2027թ․ հունիսի 30-ը։ Փաշինյանը ձեռքով բարեւեց դիլիջանցիներին, հարցրեց նրանց հալը, հիացավ բազմահարկ շենքերում դրված նոր վերելակներով, դրանց երաժշտությամբ, կիրակի օրով թակեց նրանց դռները, մտավ նրանց տները: Վարչապե՞տ է, թե՞ շոումեն։ Պարզ է, որ շոուն պետք է շարունակվի, որովհետեւ առջեւում ԱԺ ընտրություններ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում Thu, 05 Mar 2026 13:09:38 +0400 Վարչապետ Նիկոլ…

3 րոպե ago

Հայտնի է՝ ինչ է այրվել «Երևան մոլում»

Հայտնի է՝ ինչ է այրվել «Երևան մոլում» Thu, 05 Mar 2026 13:08:56 +0400 Մարտի 5-ին,…

3 րոպե ago

Ես 2007-ին մկրտվել եմ, ինձ մկրտող քահանան մահացել է․ Նիկոլ Փաշինյան

Ես 2007-ին մկրտվել եմ, ինձ մկրտող քահանան մահացել է․ Նիկոլ Փաշինյան Thu, 05 Mar 2026…

4 րոպե ago

Կատարն իրանական կործանիչներ է խոցել, անձնակազմին դեռ չեն գտել

Կատարն իրանական կործանիչներ է խոցել, անձնակազմին դեռ չեն գտել Thu, 05 Mar 2026 13:00:35 +0400…

12 րոպե ago

Բաքուն սպառնում է հարված հասցնել Իրանին․ գերլարված իրավիճակ է

Բաքուն սպառնում է հարված հասցնել Իրանին․ գերլարված իրավիճակ է Thu, 05 Mar 2026 12:56:21 +0400…

16 րոպե ago

Կարևոր որոշում՝ էլեկտրամոբիլներ ունեցողների համար

Կարևոր որոշում՝ էլեկտրամոբիլներ ունեցողների համար Thu, 05 Mar 2026 12:55:20 +0400 Հայաստանի կառավարությունը որոշում է…

17 րոպե ago