Լարված իրավիճակ. «Կարգի չհրավիրեք, ես եմ անելու»

Լարված իրավիճակ. «Կարգի չհրավիրեք, ես եմ անելու»

Thu, 05 Mar 2026 11:49:34 +0400


Ազգային ժողովում ընթացող նիստի ժամանակ լարված միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ելույթի ընթացքում հարցեր ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։ Նա հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանի կնոջ հետ կապվող հանքի գործունեությամբ, ինչպես նաև ԱՆԻՖ-ի շուրջ շրջանառվող ֆինանսական հարցերով։

Ելույթի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղից արձագանքում էր, ինչին Վարդանյանը պատասխանեց՝ կոչ անելով նրան հանգստանալ՝ նշելով, որ իր խոսքում հղում է անում լրագրողական հետաքննության տվյալներին։

Նիստը վարող Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը պատգամավորներին հորդորեց տեղից չմիջամտել ելույթին և պահպանել կարգապահությունը։

Վարդանյանը իր ելույթում անդրադարձավ նաև Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման խոստմանը՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ դրա մասին հայտարարվել է, սակայն ծրագիրը մինչ այժմ չի իրականացվել։ Նա քննադատեց նաև իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ պնդելով, որ մեծահարուստների դեմ պայքարի փոխարեն նրանց տրամադրվում են հարկային և մաքսային արտոնություններ, իսկ հետագայում այդ շրջանակների ֆինանսական միջոցները ուղղվում են տարբեր ծրագրերի միջոցով։

Պատգամավորը խոսեց նաև երկրում տարածված թմրանյութերի խնդրի մասին՝ հարց բարձրացնելով, թե արդյոք այդ ոլորտում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան։ Նրա խոսքով՝ իշխանությունները հաճախ տեղեկացված են ընդդիմադիրների գործունեությունից, սակայն չեն կարողանում կանխել դպրոցների հարևանությամբ թմրանյութերի վաճառքը։

Ելույթի ընթացքում Վարդանյանը անդրադարձավ նաև Գյումրիում անցկացված ընտրություններին՝ նշելով, որ իշխանությունները չեն բողոքարկել դրանց արդյունքները և հարց բարձրացնելով, թե ինչի դեմ են այժմ պայքարում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորի ելույթի համար հատկացված ժամանակն ավարտվել է։ Վարդանյանը փորձեց շարունակել խոսքը՝ նշելով, որ իրեն ընդհատել են և ցանկանում է ավարտել միտքը։

Սակայն Սիմոնյանը արձագանքեց, որ նիստի ընթացքը ինքն է վերահսկում և պատգամավորին խնդրեց ավարտել ելույթը և նստել իր տեղը։ Դահլիճում շարունակվող արձագանքներից հետո նա հորդորեց պատգամավորներին պահպանել կարգուկանոնը և չխանգարել նիստի աշխատանքին։

Այնուհետև ԱԺ նախագահը դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել խմբակցության անդամներին։ Նրա խոսքով՝ անթույլատրելի է դահլիճից դուրս գտնվող պատգամավորների կողմից նիստի ընթացքին միջամտելը կամ նախագահողին հրահանգներ տալը։

«Ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք։ Պարոն Ղազարյանը իրեն իրավունք է վերապահում դահլիճ չմտած աստիճանավանդակից ինձ հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ասում է՝ ես կորոշեմ, երբ եմ խոսալու։ Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Չհամարձակվեք մտնել ԱԺ նիստերի դահլիճ, աստիճանավանդակից կարգուկանոն թելադրել»,- ասել է Սիմոնյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից Sat, 14 Nov 2026 21:01:18 +0400…

13 րոպե ago

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել Sat, 14 Nov 2026 21:00:14 +0400 Ջոն Ալթունը…

14 րոպե ago

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400…

29 րոպե ago

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի Sat, 14 Nov 2026 20:38:08 +0400 Փարիզում…

36 րոպե ago

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը Sat, 14 Nov 2026 20:30:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

44 րոպե ago

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները Sat, 14 Nov 2026 20:15:44…

59 րոպե ago