Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Thu, 05 Mar 2026 12:00:10 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի գերձայնային հրթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը շրջանցել են ամերիկյան THAAD համակարգը և հարվածներ են հասցրել սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության շենքի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ռազմավարական թիրախներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։

Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։
Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու պետք է ընտրենք քեզ, եթե քո կինն անգամ քեզ չի ընտրում

Ինչու պետք է ընտրենք քեզ, եթե քո կինն անգամ քեզ չի ընտրում Thu, 05 Mar…

8 րոպե ago

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին Thu, 05 Mar 2026 19:00:00 +0400 Իրանում մեծ այաթոլլա…

23 րոպե ago

Ինչ հայտնեց Արշակ սրբազանը ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո

Ինչ հայտնեց Արշակ սրբազանը ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո Thu, 05 Mar 2026 18:57:04 +0400…

26 րոպե ago

Ւշխանության գործելաոճը նման է ցրտից արթնացած ճանճի շարժումներին. Արշակ սրբազան

Ւշխանության գործելաոճը նման է ցրտից արթնացած ճանճի շարժումներին. Արշակ սրբազան Thu, 05 Mar 2026 18:51:43…

31 րոպե ago

Ինչո՞ւ է Արման Սարոյանն այդքան ատում Արշակ սրբազանին

Ինչո՞ւ է Արման Սարոյանն այդքան ատում Արշակ սրբազանին Thu, 05 Mar 2026 18:43:00 +0400 Latest…

40 րոպե ago

Վեհափառը քննարկում է ունեցել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին

Վեհափառը քննարկում է ունեցել տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին…

42 րոպե ago