Կաթողիկոսի մասին 54 օր լռելը նշանակում է նախապես գրված սցենարի փոփոխում․ Կարեն Հեքիմյան

Կաթողիկոսի մասին 54 օր լռելը նշանակում է նախապես գրված սցենարի փոփոխում․ Կարեն Հեքիմյան

Thu, 05 Mar 2026 11:58:19 +0400


Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 54 օր է, ինչ Փաշինյան Նիկոլը Կաթողիկոսի անունն ուղիղ չի տալիս: Վերջին անգամ «Կտրիճ Ներսիսյան» անունը Փաշինյան Նիկոլի շուրթերից հնչել է 2026 թվականի հունվարի 10-ին: Սա ռեկորդ է:

Անշուշտ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ Փաշինյան Նիկոլը հիշել է կաթողիկոսին, սակայն անուն չի հնչեցվել, հիշեցումը կրել է անուղղակի բնույթ, օրինակ` 2026 թվականի հունվարի 21-ին:

Ավելին` Փաշինյան Նիկոլն էապես սահմանափակել է իր մասնակցությունը «սուրբ և անմահ» պատարագներին:

Կաթողիկոսի անունը բացասական կերպով չհիշատակելը կարող է նշանակել`

1. Փաշինյան Նիկոլը գիտակցել է իր մեղքն ու ապաշխարհել է,

2. Փաշինյան Նիկոլն ու Կաթողիկոսը ստորագրել են «խաղաղության պայմանագիր»,

3. «Սցենարիստներն» այլևս արգելել են կոնֆլիկտը,

4. Կոնֆլիկտի կողմերը «ջենթլմենաբար» սպասում են ընտրությունների ավարտին:

Առաջարկում եմ միանգամից հերքել Փաշինյան Նիկոլի «ապաշխարհելու» և «խաղաղության պայմանագրի» վարկածները: Ապաշխարհելը և ներքին կյանքում խաղաղությունը վերջինիս համար չէ: Մեծ հաշվով, հայաստանյան քաղաքական կյանքում, աննշան բացառությամբ, հնարավոր չէ նաև ջենթլմենությունը: Իսկ «սցենարիստի» վարկածը տրամաբանական է: Բոլոր, նույնիսկ` քաղաքական, դերասաններն իրենց խաղը որոշակի սցենարով են խաղում: Փաշինյան Նիկոլի` կաթողիկոսի մասին 54 օր լռելը նշանակում է նախապես գրված սցենարի փոփոխում կամ նախկին սցենարով խաղի ավարտ:

Միայն մեկ նկատառում. անձամբ ես չեմ հավատում, որ Փաշինյան Նիկոլը կբավարարվի «խաղի ավարտով»: Վստահ եմ` վերջինս նոր «սցենարիստի» փնտրտուքի մեջ է: Ավելին` կարծում եմ, որ նոր սցենարը «սարերի հետևում» չէ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շոյգուի գլխին «սև ամպեր» են․ Պուտինն ազատվում է նրա կադրերից

Շոյգուի գլխին «սև ամպեր» են․ Պուտինն ազատվում է նրա կադրերից Tue, 19 May 2026 15:00:32…

6 րոպե ago

Բաքվում հայերի դատավարությունները  չեն համապատասխանում  արդար դատաքննության պահանջներին. ICJ

Բաքվում հայերի դատավարությունները  չեն համապատասխանում  արդար դատաքննության պահանջներին. ICJ Tue, 19 May 2026 14:51:49 +0400…

15 րոպե ago

«Ախրանիկները» բերանս փակեցին՝ տարան, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին

«Ախրանիկները» բերանս փակեցին՝ տարան, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին Tue, 19 May 2026…

21 րոպե ago

Քոչարյանն առաջարկում է վարչապետի թեկնածուներին «փսիխոզի» թեստ հանձնել

Քոչարյանն առաջարկում է վարչապետի թեկնածուներին «փսիխոզի» թեստ հանձնել Tue, 19 May 2026 14:38:16 +0400 Այսօր…

28 րոպե ago

Սարսափելի թվեր․ 145 հազար երեխա Թրամփի մեղքով բաժանվել է ծնողից

Սարսափելի թվեր․ 145 հազար երեխա Թրամփի մեղքով բաժանվել է ծնողից Tue, 19 May 2026 14:30:57…

35 րոպե ago

Մուշից, Կարսից, Վանից փախած ձեր պապերին ասե՞լ են` թռած, փախած. Ռոբերտ Քոչարյան

Մուշից, Կարսից, Վանից փախած ձեր պապերին ասե՞լ են` թռած, փախած. Ռոբերտ Քոչարյան Tue, 19 May…

36 րոպե ago