Կառավարությունն ընդունեց թոշակների հետ կապված որոշումը. մանրամասներ

Կառավարությունն ընդունեց թոշակների հետ կապված որոշումը. մանրամասներ

Thu, 05 Mar 2026 12:10:44 +0400


Կառավարությունը մարտի 5-ին կայացած նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակներն ու մի շարք սոցիալական նպաստներ։

Ըստ որոշման՝ նվազագույն կենսաթոշակը կաճի 36 հազար դրամից մինչև 46 հազար դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 հազարից կհասնի 34 հազար դրամի։ Կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմը չի փոխվում․ հիմնական չափին ավելացվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված գումարները, սակայն երաշխավորվում է, որ ընդհանուր կենսաթոշակը չի կարող պակաս լինել 46 հազար դրամից։ Միաժամանակ հիմնական կենսաթոշակի բարձրացումը վերաբերում է բոլոր թոշակառուներին, այդ թվում նաև նրանց, ովքեր արդեն ստանում են նվազագույնից բարձր գումար։

Նույն չափով կբարձրանա նաև ծերության նպաստը, որը տրամադրվում է 63 տարին լրացած, սակայն կենսաթոշակ ստանալու համար բավարար աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին։ Այդ նպաստը ևս 36 հազարից կդառնա 46 հազար դրամ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև զինվորական կենսաթոշակների հաշվարկման կարգում։ Հիմնական չափը կավելանա 20 հազարից մինչև 21 հազար դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա համար նախատեսված հավելավճարը՝ 1 750 դրամից կդառնա 2 000 դրամ։

Կատարված փոփոխությունների արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 48 993 դրամից մինչև 59 181 դրամ, իսկ միջին զինվորական կենսաթոշակը՝ 96 321 դրամից կհասնի 104 852 դրամի։

Նշվում է նաև, որ կենսաթոշակառուները, ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական, անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կշարունակեն օգտվել 20 տոկոս հետվճարի ծրագրից։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կենսապահովման նվազագույն զամբյուղը զգալիորեն բարձր է ներկայիս թոշակներից։ Վիճակագրական հաշվարկների համաձայն՝ այն ամսական կազմում է մոտ 68 784 դրամ, իսկ այլ մեթոդաբանությամբ հաշվարկելիս՝ 78 836 դրամ։

Որոշմամբ նախատեսվում է նաև բարձրացնել զինծառայողների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վճարումները։ Պարտադիր ժամկետային ծառայողների շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը առաջին խմբի դեպքում կավելանա 50 600 դրամից մինչև 64 600 դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 41 400-ից մինչև 54 800 դրամ, իսկ երրորդ խմբի դեպքում՝ 38 հազարից մինչև 48 հազար դրամ։

Եթե ժամկետային զինծառայողը զոհվել է, կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքին տրամադրվող կենսաթոշակը կբարձրանա 38 հազարից մինչև 48 հազար դրամ։ Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխաների համար նախատեսված վճարումը կավելանա 120 հազարից մինչև 170 հազար դրամ։

Բարձրացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Առաջին խմբի դեպքում այն 39 հազարից կդառնա 49 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 37,5 հազարից 47,5 հազար դրամ, իսկ երրորդ խմբի դեպքում՝ 36 հազարից մինչև 46 հազար դրամ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների նպաստը նույնպես կբարձրանա՝ 39 հազարից դառնալով 49 հազար դրամ։

Ընդհանուր հաշվարկով՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար պետական բյուջեից լրացուցիչ կուղղվի մոտ 78,7 միլիարդ դրամ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում Thu, 05 Mar 2026 19:30:50 +0400 Մոսկվայում քաղաքային իշխանությունները մտադիր…

11 րոպե ago

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․ Thu, 05 Mar 2026 19:22:00 +0400…

20 րոպե ago

Ինչու պետք է ընտրենք քեզ, եթե քո կինն անգամ քեզ չի ընտրում

Ինչու պետք է ընտրենք քեզ, եթե քո կինն անգամ քեզ չի ընտրում Thu, 05 Mar…

27 րոպե ago

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին Thu, 05 Mar 2026 19:00:00 +0400 Իրանում մեծ այաթոլլա…

42 րոպե ago

Ինչ հայտնեց Արշակ սրբազանը ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո

Ինչ հայտնեց Արշակ սրբազանը ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո Thu, 05 Mar 2026 18:57:04 +0400…

45 րոպե ago

Ւշխանության գործելաոճը նման է ցրտից արթնացած ճանճի շարժումներին. Արշակ սրբազան

Ւշխանության գործելաոճը նման է ցրտից արթնացած ճանճի շարժումներին. Արշակ սրբազան Thu, 05 Mar 2026 18:51:43…

50 րոպե ago