Կատարն իրանական կործանիչներ է խոցել, անձնակազմին դեռ չեն գտել
Thu, 05 Mar 2026 13:00:35 +0400
Կատարի ռազմաօդային ուժերը իրանական ռմբակոծիչներ եմ խոցել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի տեղակայման ամենամեծ ռազմաբազային հարվածելուց մի քանի րոպե առաջ։
Այս միջադեպի մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Իրանը երկու Սու-24 տակտիկական ռմբակոծիչներ է ուղարկել Ալ Ուդեյդի ավիաբազա, որտեղ տեղակայված են 10,000 ամերիկացի զինծառայողներ, և Ռաս Լաֆան, որը գազի վերամշակման կարևոր գործարան է և Կատարի տնտեսության հենասյուններից մեկը։
Մի աղբյուրի համաձայն՝ իրանական կործանիչները գտնվում էին իրենց թիրախներից «երկու րոպե» հեռավորության վրա։
Դրանք, ըստ պնդման, թռչելիս են եղել չափազանց ցածր բարձրություններով՝ ռադարային հայտնաբերումից խուսափելու համար և չեն արձագանքել ռադիոազդանշաններին։
Բացի այդ, կործանիչները «դասակարգվել են որպես թշնամական», որից հետո կատարական F-15 ռմբակոծիչը հարձակվել և խոցել երկու կործանիչներին էլ։ Դրանք բախվել են Կատարի տարածքային ջրերին, իսկ անձնակազմի որոնումները շարունակվում են։
Ինչպես նշում է CNN-ը, Կատարի ռազմաօդային ուժերն առաջին անգամն է, որ մասնակցել են Իրանի դեմ օդային մարտերի։