Ադրբեջան-Իրան պատերա՞զմ է սպասվում․ ՊՆ-ն էլ սպառնաց

Ադրբեջան-Իրան պատերա՞զմ է սպասվում․ ՊՆ-ն էլ սպառնաց

Thu, 05 Mar 2026 13:50:49 +0400


Մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), իր տարածքից հարձակումներ են սկսել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն որևէ ռազմական անհրաժեշտության վրա:

Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա», – ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կոշտ մեղադրանքներ հնչեցրել Իրանի հասցեին՝ պնդելով, որ հարձակման հետևանքով վիրավորներ կան։ Աշակերտներ և ուսուցիչներ են տարհանվել, իրենց հերթին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թեհրանն առայժմ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել իրեն վերագրվող մեղադրանքների վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ դեպք` Սպիտակում. վիրավորվել են նախկին ղեկավարը, հայրն ու մայրը

Արտակարգ դեպք` Սպիտակում. վիրավորվել են նախկին ղեկավարը, հայրն ու մայրը Sat, 04 Jul 2026 15:59:46…

4 րոպե ago

ՍԴ դատավորների մեջ անհամաձայնությու՞ն կա

ՍԴ դատավորների մեջ անհամաձայնությու՞ն կա Sat, 04 Jul 2026 15:44:11 +0400 Այսօր Սահմանադրական դատարանը պետք…

19 րոպե ago

Խամենեիի հուղարկավորության համար բանակցությունները մեկ շաբաթով կընդհատվեն

Խամենեիի հուղարկավորության համար բանակցությունները մեկ շաբաթով կընդհատվեն Sat, 04 Jul 2026 15:30:04 +0400 ԱՄՆ նախագահ…

34 րոպե ago

Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞

Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞ Sat, 04 Jul 2026 15:15:02 +0400 Վարդենիս խոշորացված համայնքի Տրետուկ…

49 րոպե ago

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է Sat, 04 Jul 2026 15:00:42 +0400 Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները…

1 ժամ ago

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է Sat,…

1 ժամ ago