Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Քրեական երկու վարույթ է նախաձեռնվել

Thu, 05 Mar 2026 15:39:55 +0400


Նախօրեին Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի դպրոցի բակում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել։ Հանդիսավար Լիանա Զուրաբյանը հայտնել է, որ իր նկատմամբ՝ իր անչափահաս որդու ներկայությամբ բռնություն է կիրառել նույն դպրոցի ավագ դասարանի մի աշակերտ։ Լիաննա Զուրաբյանը պատմել էր, որ դպրոց էր գնացել 4-րդ դասարանում սովորող իր որդուն տուն տանելու, երբ նկատել է, որ ավագ դասարանի աշակերտները հերթական անգամ ծաղրում են իր որդուն, որը մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունի։

«Պարբերաբար բուլինգի են ենթարկում որդուս, հեգնում, ծաղրում։ Արդեն 2.5 տարի է՝ այս վիճակն է։ Բազմիցս զրուցել եմ հետները, զգուշացրել եմ, բայց ոչինչ չի օգնում»: Զուրաբյանի խոսքով, ինքը նկարահանել է տեղի ունեցողը՝ փորձելով կարգի հրավիրել որդուն ծաղրող երիտասարդներին, ապա ոտքերով հարվածել տղաներից մեկին, ինչից հետո տղան երկու անգամ ապտակել է իրեն։ «Տղան միայնակ չէր, նրա հետ շատերը կային, բայց նկարահանման ժամանակ փախան բոլորը, միայն նա մնաց։ Այդ տղան եկել էր հիվանդանոց, ցուցմունք էր տալիս, թե ձեռքը վնասել է»,–պատմում է Լիաննան։ Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել թե՛ Լիանա Զուրաբյանը, թե՛ նրան ապտակած դպրոցականը։

«Ես ու որդիս այս ամենի զոհն ենք դարձել, բայց ուրախ եմ, որ այս ամենը հանրայնացվեց, և Հայաստանում այսուհետ բուլինգի չեն ենթարկի խնդիրներ ունեցող երեխաներին։ Ես որպես հանրային մարդ այս ամենի մասին բարձրաձայնեցի, բայց ինչքան մամաներ ու երեխաներ կան, որ ճնշված ապրում են։ Համատարած այս վիճակն է ՀՀ դպրոցներում»։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը): Մյուս կողմի ներկայացրած հաղորդման հիման վրա եւս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը)։ Երկու վարույթով կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին ֆուտբոլիստը մահացել է 40 տարեկան հասակում

Նախկին ֆուտբոլիստը մահացել է 40 տարեկան հասակում Sat, 25 Apr 2026 12:45:42 +0400 Նիգերիայի ֆուտբոլի…

16 րոպե ago

Այս տեսանյութը հիշեցում է բոլորին, որ Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին

Այս տեսանյութը հիշեցում է բոլորին, որ Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին Sat, 25 Apr…

23 րոպե ago

Երբ կկայանան ԱՄՆ-Իրան հետաձգված բանակցությունները

Երբ կկայանան ԱՄՆ-Իրան հետաձգված բանակցությունները Sat, 25 Apr 2026 12:30:59 +0400 ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների…

31 րոպե ago

Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Sat, 25 Apr 2026 12:15:36 +0400 Քաղաքացու օրվան նվիրված…

46 րոպե ago

Զելենսկին Ադրբեջանում է․բանակցություններ՝ Ալիևի հետ

Զելենսկին Ադրբեջանում է․բանակցություններ՝ Ալիևի հետ Sat, 25 Apr 2026 12:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

1 ժամ ago

Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության

Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության Sat, 25 Apr 2026…

1 ժամ ago