Մասնակցելու ենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Մասնակցելու ենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Thu, 05 Mar 2026 16:22:41 +0400


Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, հարգելի հայրենակիցներ

Շուտով խորհրդարանական ընտրություններ են և այս օրերին կամաց-կամաց ձևավորվում են քաղաքական ուժերը և ներկայացնում իրենց տեսլականները։
Բնական է, շատերիդ հետաքրքրում է իմ դիրքորոշումը՝ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ, թե՝ ոչ։
Բոլորս հիշում ենք, 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։
Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում՝ բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն։

Եվ այդ ճանապարհին՝ ես, ընտանիքս ու թիմակիցներս բավականին ծանր ու լուրջ փորձությունների միջով անցանք և շարունակում ենք անցնել։ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։

Սիրելի հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը ու փոխել։

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, բոլորդ գիտեք՝ ես և իմ թիմը գրեթե միշտ եղել ենք քաղաքական պայքարի մասնակիցը և այսօր բնական ու տրամաբանական է, որ ես պիտի մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է։

Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։

Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից։ Առաջն Աստված։

Մարտուն Գրիգորյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է․ զեկույց

Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է․ զեկույց Fri, 01 May 2026 13:00:03 +0400 «Türk-İş»…

18 րոպե ago

Տեղեկությունը հերքվում է

Տեղեկությունը հերքվում է Fri, 01 May 2026 12:45:18 +0400 Խաբիբ Նուրմագոմեդովը արձագանքել է հայազգի մարտիկ…

33 րոպե ago

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք Fri, 01 May 2026 12:43:29 +0400…

34 րոպե ago

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Fri, 01 May 2026…

47 րոպե ago

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է Fri, 01 May 2026 12:30:46 +0400 Վաշինգտոն նահանգի…

47 րոպե ago

Երբ կլինի Համասյանը Գյումրիում

Երբ կլինի Համասյանը Գյումրիում Fri, 01 May 2026 12:15:05 +0400 Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի «Մանիֆեստ»…

1 ժամ ago