Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի

Thu, 05 Mar 2026 17:44:17 +0400


Հարգելի գործընկերներ,
Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի: Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը: Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։
Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում

Ինչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում Fri, 06 Mar 2026…

19 րոպե ago

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին. Արշակ Սրբազան

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին. Արշակ Սրբազան Thu, 05 Mar 2026 23:51:51 +0400…

36 րոպե ago

Դեմ են Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելուն

Դեմ են Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելուն Thu, 05 Mar 2026 23:45:17 +0400 Վարշավան դեմ է,…

42 րոպե ago

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել

Հայտնի լրագրողի ընկերությունից խոշոր չափի գողություն է կատարվել Thu, 05 Mar 2026 23:30:00 +0400 Ամերիկացի…

57 րոպե ago

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին

Դավիթ Դանիելյանը՝ իր թեկնածության չեղարկման մասին Thu, 05 Mar 2026 23:15:46 +0400 Քիչ առաջ ՔՊ…

1 ժամ ago

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է

2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է Thu, 05 Mar…

1 ժամ ago