Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չի փոխվի

Thu, 05 Mar 2026 17:44:17 +0400


Հարգելի գործընկերներ,
Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի: Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը: Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։
Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ

ԱՄՆ-ն չէր կարող չներքաշվել այս պատերազմի մեջ Thu, 05 Mar 2026 22:30:00 +0400 Latest news…

17 րոպե ago

Արտասահմանում ու՞մ խաղին է հետևել Մելիքյանը

Արտասահմանում ու՞մ խաղին է հետևել Մելիքյանը Thu, 05 Mar 2026 22:15:17 +0400 Ֆուտբոլի Հայաստանի ազգային…

32 րոպե ago

ՔՊ եւս մեկ զեղծարարի դուրս թողեցին ցուցակից

ՔՊ եւս մեկ զեղծարարի դուրս թողեցին ցուցակից Thu, 05 Mar 2026 22:07:11 +0400 Այսօր Քաղպայմանագիրը…

40 րոպե ago

Ռոնալդուին վերականգնվելու համար 2-4 շաբաթ է հարկավոր

Ռոնալդուին վերականգնվելու համար 2-4 շաբաթ է հարկավոր Thu, 05 Mar 2026 22:00:37 +0400 Պորտուգալիայի ազգային…

47 րոպե ago

ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Thu, 05 Mar 2026 21:45:37 +0400 ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ…

1 ժամ ago

Չիփսերն այսուհետ կունենան հատուկ տեսք, համ, հոտ եւ բաղադրություն

Չիփսերն այսուհետ կունենան հատուկ տեսք, համ, հոտ եւ բաղադրություն Thu, 05 Mar 2026 21:30:47 +0400…

1 ժամ ago