Ինչու պետք է ընտրենք քեզ, եթե քո կինն անգամ քեզ չի ընտրում
Thu, 05 Mar 2026 19:15:04 +0400
Երևանի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում պաստառներ են փակցվել։ Նախաձեռնողները հարց են տալիս. «Մենք, որպես ՀՀ իրապես հպարտ քաղաքացիներ հարց ենք տալիս. ի՞նչպես ընտրել Փաշինյանին, եթե նրան անգամ իր կինը չի ընտրում։ Մենք վստահ ենք, որ պետությունը սկսվում է ընտանիքից, և եթե տան գլուխը չի կարող իր ընտանիքը ամուր պահել, չի կարող իր ընտանիքը ղեկավարել, նա ի՞նչպես կարող է ղեկավարել երկիրը։ Մեր պահանջն է պատասխանել հարցին․ ի՞նչու մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է ընտրենք քեզ, եթե քեզնից անգամ քո 30 տարվա կինն է հրաժարվում»: