Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Thu, 05 Mar 2026 19:22:00 +0400


Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ–ն։

Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։

«Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին՝ Արաղչին հերքել է Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկի արձակումը և հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են միջադեպը», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քանի օր կպահանջվի տուրիստներին Մերձավոր Արեւելքից տարհանելու համար

Քանի օր կպահանջվի տուրիստներին Մերձավոր Արեւելքից տարհանելու համար Thu, 05 Mar 2026 21:00:03 +0400 Մոտավոր…

3 րոպե ago

«Առանց Աննայի ո՞նց է»

«Առանց Աննայի ո՞նց է» Thu, 05 Mar 2026 20:45:19 +0400 Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան…

17 րոպե ago

Ֆուտբոլիստը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման

Ֆուտբոլիստը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման Thu, 05 Mar 2026 20:30:55 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային…

32 րոպե ago

Հայ վետերանի հաղթանակը Մոսկվայում

Հայ վետերանի հաղթանակը Մոսկվայում Thu, 05 Mar 2026 20:15:17 +0400 Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձավ…

47 րոպե ago

«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել

«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել Thu, 05 Mar 2026 20:00:02 +0400 Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը…

1 ժամ ago

Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում

Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում Thu, 05 Mar 2026 19:52:00 +0400 րոշում…

1 ժամ ago