Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Իրանը ԱԹՍ-ների չի արձակել Նախիջևան․ Արաղչին ափսոսում է, բայց․․․

Thu, 05 Mar 2026 19:22:00 +0400


Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ–ն։

Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։

«Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին՝ Արաղչին հերքել է Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկի արձակումը և հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են միջադեպը», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են Mon, 16 Nov 2026 11:47:33 +0400 Ազգային ժողովի «Հայաստան»…

7 րոպե ago

Ղրիմի կամրջին հարվածել է Ուկրաինան․ լարված է

Ղրիմի կամրջին հարվածել է Ուկրաինան․ լարված է Mon, 16 Nov 2026 11:30:54 +0400 Ուկրաինայի զինված…

23 րոպե ago

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Mon, 16 Nov 2026 11:23:29 +0400 Թուրքիայի…

31 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են

#Ուղիղ․ ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են Mon, 16 Nov 2026 11:15:35 +0400 Latest news…

39 րոպե ago

Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Mon, 16 Nov 2026 11:00:21 +0400 Starshield արբանյակային կապի տերմինալների…

54 րոպե ago

Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ

Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ Mon, 16 Nov 2026 10:46:49…

1 ժամ ago